Ակրամ Խան
Աքրամ Խան ({բենգալերեն՝ আকরাম হুসেইন খান), անգլիացի պարող և պարուսույց։ Մասնագիտացած է ժամանակակից պարերի և հնդկական դասական Կաթակի պարերի ուսուցման մեջ։
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պարուսույց, պարող, թատերական ռեժիսոր, կատարող, հեղինակ և գեղարվեստական ղեկավար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | De Montfort University? |
Պարգևներ | |
IMDb | ID 0451162 |
![]() |
Կենսագրություն
Աքրամ Խանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 29-ին Ուիմբլդոնում (Լոնդոն), Դաքայից ներգաղթյալների ընտանիքում։ Յոթ տարեկանից սովորել է հնդկական ավանդական Կաթակ պարը։ Սովորել է հնդիկ պարող Շրի Պրատապ Պավարի մոտ։ Առաջին անգամ բեմում հանդես է եկել մաուգկիի դերում՝ «Մաուգլիի արկածները» (1984-1985) բեմադրության մեջ, որը ներկայացվել է Լոնդոնի Հնդկական պարերի ակադեմիայի կողմից[2] ։ 13 տարեկանում մասնակցել է Փիթեր Բրուքի «Մահաբհարատա» ներկայացման մեջ (միջազգային հյուրախաղեր 1987-1989 թվականներին) և նկարահանվել դրա հեռուստատեսային տարբերակում (1988 թվական)։
Սովորել է Լեսթերի Դե Մոնֆորտ համալսարանում ժամանակակից պար մասնագիտությամբ և կատարողական արվեստ՝ Լիդսի Ժամանակակից պարի հյուսիսային դպրոցում ( NSCD ): Աշխատել է Անն Թերեզա Դե Կիրսմաեկերի բրյուսելյան X-Group նախագծում։ 1990-ականներից սկսել է բեմ դուրս գալ սեփական մշակված մենահամերգներով։
2000 թվականի օգոստոսին հիմնադրել է «Աքրամ Խան» պարախումբը։ Նրա առաջին լայնածավալ ներկայացումը եղել է Kaash-ը, որը գրվել է Անիշ Կապուրի և երաժիշտ Նիթին Սոունիի հետ համատեղ, որի պրեմիերան կայացել է Էդինբուրգի Fringe փառատոնի շրջանակներում՝ 2002 թվականին։
2005 թվականից հանդիսանում է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ։
2008 թվականին Թագավորական ազգային թատրոնում հանդես է եկել Ժյուլիետ Բինոշի հետ «in-i» պարային դրամայում։
Աքրամ Խանը և իր թատերախումբը մասնակցել են 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ։