Ալ Ջեֆերսոն

Ալ Ռիկարդո Ջեֆերսոն (անգլ.՝ Al Ricardo Jefferson, հունվարի 4, 1985(1985-01-04), Մոնտիսելո, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։

Ալ Ջեֆերսոն
Al Jefferson

ԴիրքըԿենտրոնական/ ծանր հարձակվող
Համար№ 8, 7, 25
Ի ծնե տրված անունըAl Ricardo Jefferson
Ալ Ռիկարդո Ջեֆերսոն
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1985 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մոնտիսելո, Միսիսիպի, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ2,08 մ
Քաշ131 կգ
ԴպրոցՓրենթիսի ավագ դպրոց
(Փրենթիս, Միսիսիպի)
Դրաֆթի տարի2004 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբԲոստոն Սելտիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2004-2007)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2007–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2010–2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Բոբքեթս/ Հորնեթս (2013-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2016–2018)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՍինցզյան Ֆլային Թայգերս (2018)
Մրցանակներ

  • All-NBA երրոդ թիմ (2014)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2005)
  • McDonald's All-American (2004)
  • Parade All-American առաջին թիմ (2004)
  • Միստր Բասկետբոլ Միսիսիպի (2004)

Ծնվել է Միսիսիպի նահանգի Մոնտիսելո քաղաքում, սակայն պատանեկությունն անցկացրել նույն նահանգում գտնվող Փրենթիս քաղաքում։ 2000–2004 թվականներին Հաճախել է Փրենթիսի ավագ դպրոցը։ Ավարտական տարում Ջեֆերսոնի դպրոցական թիմի միջին ցուցանիշներն էին մոտ 42, 6 միավոր, 18 անդրադարձ և 7 բլոկ խաղում.[1]։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեֆերսոնը կրթաթոշակային ծրագրի առաջարկ է ստանում Արկանզասի համալսարանի կողմից, սակայն որոշում է միանգամից հանդես գալ պրոֆեսիոնալ հարթակում է և հայտարում է 2004 թվականին NBA-ի դրաֆթում մասնակցության մասին[1], որի ժամանակ ընտրվում է առաջին ռաունդի 15-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։

2007 թվականի հուլիսի 31-ին Ջեֆերսոնը և «Սելտիքսի» թիմակիցներ Ջերալդ Գրինը, Ռայան Գոմեսը, Թեո Ռետլիֆը և Սեբաստիան Թելֆեյրը փոխանակվում են Քևին Գառնեթի դիմաց և տեղ գտնում «Մինեսոտա Թիմբերվուլվզում»[2]։

2013 թվականի հուլիսի 10-ին Ջեֆերսոնը 3 տարվա 40, 5 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքում «Շառլոթ Բոբքեթսի» (ավելի ուշ՝ «Հորնեթս») հետ հետ[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ