Ալ-Ազհարի մզկիթ (Կահիրե)

մզկիթ

Ալ-Ազհարի մզկիթ (արաբ․՝ جامع الأزهر الشريف‎‎), Եգիպտոսի և իսլամական աշխարհի հռչակավոր մզկիթներից մեկը[1][2][3]։

Ալ-Ազհարի մզկիթ
جامع الأزهر الشريف‎
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ և կրթօջախ
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՏեղագրությունԵգիպտոս Եգիպտոս, Կահիրե
Դավանանքիսլամ
Հիմնական ամսաթվերը971
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՀիմնադիրJawhar al-Siqilli?
Ճարտարապետական ոճԱրաբական ճարտարապետություն
Հիմնադրված971
Քարտեզ
Քարտեզ
 Al-Azhar Mosque Վիքիպահեստում

Պատմություն

Մզկիթի շինարարական աշխատանքներն ընթացել են 970-972 թվականներին՝ ֆաթիմյան ռազմահրամանատար Ջաուհարի կարգադրությամբ։

Ֆաթիմյանների օգնությամբ Ալ-Ազհարի մզկիթը ծաղկել է։ Սալահ ադ-Դինի կողմից Եգիպտոսի մայրաքաղաքի՝ Կահիրեի գրավումից հետո՝ 1171 թվականին Ալ-Ազհարի մզկիթը վերածվել է սովորական շարքային կրոնական կառույցի։

Ալ-Ազհարին պատկանում է իսլամի սուննի ուղղությանը։ Մամլուքյան Եգիպտոսի սուլթան ազ-Զահիրե Բայբարսը (1260-1277) վերանորոգել է խաչակրաց արշավանքների ժամանակ վնասված մզկիթի կիսաքանդ շենքը։ 1266 թվականին մզկիթում վերսկսվել է քարոզչական ընթերացությունը։

Ալ-Ազհարի մզկիթը դարեր շարունակ ծառայել է, որպես վտարանդիների և թափառականների ապաստարան։ Այստեղ սովորել են նաև օտարերկրյա աշակերտներ։ 19-րդ դարում մզկիթում անցկացվել են դասախոսություններ՝ ընդդեմ Ֆրանսիայի կողմից Եգիպտոսում մղված զավթողական մարտերի։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ազհարի մզկիթ (Կահիրե)» հոդվածին։