Ալֆրեդ Գարսիա

իսպանացի երգիչ

Ալֆրեդ Գարսիա (իսպ.՝ Alfred García, մարտի 14, 1997(1997-03-14)[1], Էլ Պրատ դե Լյոբրեգատ), իսպանացի երգիչ։ Նա ազգային ճանաչում ձեռք բերեց, երբ մասնակցեց Operación Triunfo իններորդ մրցույթին, որտեղ նա գրավեց չորրորդ տեղը։ Ալֆրեդը ներկայացրեց Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը[3][4][5]

Ալֆրեդ Գարսիա
Բնօրինակ անունիսպ.՝ Alfred García
Ի ծնե անունիսպ.՝ Alfred García Castillo
Ծնվել էմարտի 14, 1997(1997-03-14)[1] (27 տարեկան)
Էլ Պրատ դե Լյոբրեգատ
Երկիր Իսպանիա
ԺանրերSpanish rock?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, DJ producer, Բազմագործիքավորող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներՏրոմբոն
ԿրթությունInternational University of Catalonia?[2] և Taller de Músics?[2]
Կայքalfredgarcia.es
 Alfred García Վիքիպահեստում

Վաղ կյանք

Գարսիան ծնվել է 1997 թվականի մարտի 14-ին Կատալոնիայի Էլ Պրատ դը Լոբրեգատ քաղաքում։ Նա սկսեց զբաղվել վոկալով և երաժշտությամբ յոթ տարեկան հասակից։ Գարսիան ինքնուս սովորել է կիթառ և թմբուկ նվագել[6]։ Նա ստացել է երաժշտական կրթություն Unió Filharmònica del Prat - ում[7] :

Գարսիան սովորել է աուդիովիզուալ հաղորդակցության բաժնում, ինչպես նաև երաժշտության և ջազի բարձրագույն բաժնում՝ երեք տարի։ Սովորել է նաև Բարսելոնայի երաժշտական դպրոց Taller de Músics-ում։

Կարիերա

Հինգ տարիների ընթացքում Գարսիան թողարկեց Beginning կոչվող ալբոմը։ 17 տարեկանում, La Capsa-ի երաժշտական նախագծի շնորհիվ, նա գրել է իր առաջին սինգլը She Looks So Beautiful, որը գրվել է իր և արգենտինացի երաժիշտ Էստեբան Գարսիայի կողմից։ Հաղթող է ճանաչվել Բարսելոնայի Cara B փառատոնում։ Գարսիան նաև թողարկել է երաժշտական կարճամետրաժ ֆիլմ A Free Christmas Story վերնագրով։

2016 թվականին Գարսիան մասնակցեց La Voz շոուի չորրորդ եթերաշրջանին, որը The Voice համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական նախագծի իսպանական տարբերակն ։ Նա կույր լսումների ժամանակ կատարեց Ջոն Մեյերի Waiting on the World to Change երգը, սակայն մարզիչներից ոչ մեկը այդպես էլ չպտտվեց։ 2016 թվականին Գարսիան թողարկեց Inblack (Volume One) կոչվող ձայնասկավառակը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հենց Գարսիան կներկայացնի Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով։

Սկավառակագրություն

Ալբոմներ

ԱնվանումԹվական
Beginning2012
Inblack (Volume One)2016

Սինգլեր

ԱնվանումԹվականԴիրքը աղյուսակումԱլբոմ
SPA
[8][9]
"She Looks So Beautiful"2015Ոչ մի ալբոմից
"Tu canción"20184
"Que nos sigan las luces"20

Ընտրված սինգլեր Operación Triunfo 2017-ից

ԱնվանումԹվականԴիրքը աղյուսակում
SPA
[10]
"City of Stars"20173
"Adoro"49
"Sign of the Times"201825
"Todo mi amor eres tú"19

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Գարսիա» հոդվածին։