Ալսիդես Գիջջա

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ալսիդես Էդգարդո Գիջջա Պերեյրա (իսպ.՝ և իտալ.՝ Alcides Edgardo Ghiggia Pereyra, հայտնի է որպես Ալսիդես Գիջջա (իսպ.՝ և իտալ.՝ Alcides Ghiggia, Դեկտեմբերի 22, 1926, Մոնտեվիդեո, Ուրուգվայ - Հուլիսի 16, 2015, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի և իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով առավելապես աչքի է ընկել ուրուգվայական Պենյարոլի և իտալական Ռոմայի կազմում։ Հանդես է եկել նաև Ուրուգվայի և Իտալիայի ազգային հավաքականներում։

Ալսիդես Գիջջա
Անձնական տվյալներ
ԱզգությունըՈւրուգվայցի
Քաղաքացիությունը Ուրուգվայ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվԴեկտեմբերի 22, 1926 թ.
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվհուլիսի 16, 2015(2015-07-16)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ169 սմ
Քաշ62 կգ
ԴիրքՀարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1944-1945Ուրուգվայ Սուդ Ամերիկա? (?)
1946-1947Ուրուգվայ Պրոգրեսսո? (?)
1948-1953Ուրուգվայ Պենյարոլ169 (26)
1953-1961Իտալիա Ռոմա201 (19)
1961-1962Իտալիա Միլան4 (0)
1962-1967Ուրուգվայ Դանուբիո? (?)
Ազգային հավաքական
1950–1952Ուրուգվայ Ուրուգվայ12 (4)
1957–1959Իտալիա Իտալիա5 (1)
Մարզչական կարիերա
1980Ուրուգվայ Պենյարոլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ալսիդեսը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1946 թվականին ուրուգվայական Սուդ Ամերիկա ակումբում, որից հետո՝ 1947 թվականին Պրոգրեսսո։ 1948 թվականից հանդես է եկել Պենյարոլում, որի կազմում երկու անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ 1953 թվականին տեղափոխվել է իտալական Ռոմա, որի կազմում անցկացրած 201 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ, ինչպես նաև նվաճել է Տոնավաճառների գավաթը։ 1961 թվականին տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ Միլան, որի կազմում անցկացրած 4 հանդիպման ժամանակ Գիջջային չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը, սակայն այնուամենայնիվ հենց այդ մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, որից հետո 1962-ին վերադարձավ հայրենիք, որտեղ 6 տարի հանդես եկավ Դանուբիոյի կազմում։

Ուրուգվայի ազգային հավաքականում հանդես է եկել 1950-ից մինչև 1952 թվականը, որի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչպես նաև հավաքականի հետ միասին 1950 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, եզրափակիչ խաղում բրազիլացիների դարպասը խփելով հաղթական գնդակը։ 1957-ից մինչև 1959 թվականը հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Կյանքի վերջին տարիները և մահը

2012 թվականի հունիսի 30-ին Գիջջան ավտովթարի մեջ ընկավ, որից հետո մի քանի որ մնաց կոմայի մեջ[3]։

2013 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցեց Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանությանը։

Ալսիդես Գիջջան մահացավ 2015 թվականի հուլիսի 16-ին սրտամկանի ինֆարկտից[4][5]։ Մինչ իր մահը Գիջջան մնում էր 1950 թվականի Ուրուգվայի հավաքականի չեմպիոնական կազմի միակ կենդանի մնացած ֆուտբոլիստը[6]։ Իսկ նա մահացավ վերոհիշյալ հաղթանակի 65-րդ տարեդարձի օրը, որում նա խփել էր հաղթական գոլը[7]։

Ալսիդես Գիջջան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող
Արկադիո Վենտուրի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ալսիդես Գիջջա

1957 - 1958
Հաջորդող
Էգիդիո Գուարնակկի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսիդես Գիջջա» հոդվածին։