Ալի Աամադա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ալի Աամադա (ֆր.՝ Ali Ahamada, օգոստոսի 19, 1991(1991-08-19)[1], Մարտիգ), կոմորյան և ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Կոմորյան կղզիների ազգային հավաքականի դարպասապահ, նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։

Ալի Աամադա
ֆր.՝ Ali Ahamada
Քաղաքացիությունը Ֆրանսիա և  Կոմորյան Կղզիներ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 19, 1991(1991-08-19)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՄարտիգ
Հասակ189 սանտիմետր
Քաշ83 կիլոգրամ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԹուրքիա Կայսերիսպոր
Համար16
Պատանեկան կարիերա
2000—2009Ֆրանսիա Մարտիգ
2009—2010Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010—2016Ֆրանսիա Թուլուզ134 (-159/1)
2016—ՀիմաԹուրքիա Կայսերիսպոր8 (-8)
Ազգային հավաքական
2011—2012Ֆրանսիա Ֆրանսիա(Երիտ)11 (-8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Ալի Աամադան «Թուլուզ» ֆուտբոլային ակումբի սան է։ Դեբյուտային խաղը թիմում խաղացել է 2011 թվականի փետրվարի 20-ին Ֆրանսիայի առաջնության 24-րդ մրցաշրջանում, ընդդեմ «Ռենն»-ի՝ հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ փոխարինելով Մարկ Վիդալին[2]։ Առաջնության 27-րդ մրցաշրջանում ընդդեմ «Լանս»-ի Աամադան դաշտ է դուրս եկել մեկնարակային կազմում (քանի որ թիմի հիմնական դարպասապահ Մատյե Վալվերդը նախորդ խաղին հեռացվել էր դաշտից) և իր առաջին խաղը Լիգա 1-ում խաղացել է «անարդյունք»[3][4]։ 31-րդ մրցաշրջանում «Թուլուզ»-ի «Օսեր»-ին պարտվելուց հետո Աամադան վերջնականապես զբաղեցրել է իր տեղը որպես թիմի դարպասապահ, և առաջնության ավարտին մնացած 7 խաղերում բաց է թողել միայն 1 գոլ։

2011/12 մրցաշրջանում Ալի Աամադան «Թուլուզ»-ի կազմում խաղացել է առաջնության բոլոր 38 հանդիպումներում, և միայն մեկ անգամ նա դարպասները զիջեց Ռեմի Ռուին[5]։

2012/13 մրցաշրջանում Աամադան կրկին «Թուլուզի» հիմնական դարպասապահն է։ Թիմի երկրորդ դարպասապահ Օլիվյե Բլոնդելը սեզոնի ընթացքում խաղացել է ընդամենը մի քանի խաղ, իսկ Մարկ Վիդալը ոչ մի հանդիպման չի մասնակցել։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ռենն»-ի դեմ հանդիպման 5-րդ լրացուցիչ րոպեին Ալի Աամադան, մտնելով տուգանային խաղի մեջ, գլխի հարվածով գոլ խփեց մրցակցի դարպասին, ինչով էլ փրկեց «Թուլուզ»-ը պարտությունից[6][7]։

2016 թվականի հունվարին Աամադան տեղափոխվել է թուրքական «Կայսերիսպոր» ակումբ, որի հետ երկուսուկես տարով պայմանագիր է կնքել։

Ազգային հավաքականում

Ալի Աամադան հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։ 2011-2012 թվականներին դարպասապահը թիմում անցկացրել է 11 խաղ, այդ թվում 10-ը՝ Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։

2016 թվականին Աամադան որոշել է հանդես գալ Կոմորի ազգային հավաքականում։ Նրա դեբյուտային խաղը կայացել է 2016 թվականի մարտի 24-ին Բոտսվանայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն

ԱկումբՍեզոնԱզգային մրցաշարԱզգային գավաթԵվրոգավաթԸնդամենը
ԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Թուլուզ2010/11Լիգա 19-300009-3
2011/12Լիգա 138-341-10039-35
2012/13Լիգա 136-41/1100037-41/1
2013/14Լիգա 121-262-30023-29
2014/15Լիգա 14-600004-6
Ընդամենը կարիերայի ընթացքում108-110/14-400112-114/1

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Աամադա» հոդվածին։