Ալիռեզա Ֆիրուզջա

Ալիռեզա Ֆիրուզջա (պարս.՝ علیرضا فیروزجاه, հունիսի 18, 2003(2003-06-18), Բաբոլ, Մազանդարան, Իրան), իրանցի շախմատիստ, 14 տարեկանում արժանացել է գրոսմայստերի կոչման։ 2021 թվականի հուլիսից ներկայացնում է Ֆրանսիան[5][6]։ 2019 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր, Իրանի կրկնակի չեմպիոն (2016, 2019)։

Ալիռեզա Ֆիրուզջա
Պետություն(ներ) Ֆրանսիա[1][2][3][…] և  Իրան
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 2003(2003-06-18) (21 տարեկան)
ԾննդավայրԲաբոլ, Մազանդարան, Իրան
Կոչումգրոսմայստեր[4]
Ներկայիս վարկանիշ2738
ՖԻԴԵ համար12573981
365chessAlireza_Firouzja
Chesstempo համար323579
ICCF համար323579
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Աերոֆլոտ Օպեն և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022
 Alireza Firouzja Վիքիպահեստում

Իրանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու օլիմպիադայի (2016, 20Շախմատային օլիմպիադա 201818), Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը (2019), Ասիայի թիմային առաջնությանը (2016, 2018)։ 2018 թվականին դարձել է Ասիայի արագ և կայծակնային շախմատի թիմային առաջնության հաղթող։

Կենսագրություն

Ծնվել է 2003 թվականին Իրանի Բաբոլ քաղաքում[7]։ 2016 թվականին դարձել է Իրանի չեմպիոն[8], նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում[9]։

2018 թվականին մասնակցել է Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնին[10][11] և լրացրել գրոսմայստերի նորմը[12]։ 2018 թվականին ստացել է ՖԻԴԵ-ի գրոսմայստերի կոչում[13]։

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նա Իրանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է[14]։

2019 թվականի GRENKE Chess Classic մրցաշարի ժամանակ Ալիռեզան հաղթել է առաջին և երկրորդ տուրերում, երրորդ տուրում իրանցին հրաժարվել է խաղալ իսրայելցի ՖԻԴԵ-ի վարպետ Օրոն Բրոնշտեյնի հետ՝ այդպիսով զիջելով խաղը։ Դա համահունչ էր Իրանի կառավարության քաղաքականությանը, քանի որ Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը և «պատժամիջոցներ» է ձեռնարկում իսրայելցիների դեմ մրցակցող խաղացողների համար։ Չորրորդ տուրում Ալիռեզան կրկին տանուլ է տվել, սակայն մնացած հինգ պարտտիաներում հասել է առավելության[15][16]։

2020 թվականի փետրվարին Ֆիրուզջան դարձել է «Airthings Masters» Պրահայի շախմատի միջազգային փառատոնի հաղթող[17][18]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[19][20]

Lua error in Մոդուլ:ԷլոՑանկ at line 21: attempt to index field 'qualifiers' (a nil value).


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիռեզա Ֆիրուզջա» հոդվածին։