Ալեքսեյ Դենիսենկո
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ալեքսեյ Դենիսենկո | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 30, 1993(1993-08-30) (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բատայսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
1,85 մետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Ալեքսեյ Ալեքսեևիչ Դենիսենկո (ռուս.՝ Алексей Денисенко, օգոստոսի 30, 1993(1993-08-30), Բատայսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս թեկվոնդոիստ[1]։ 2016 թվականին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2012 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր, 2015 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի 2014 թվականի արծաթե մեդալակիր, G-1 միջազգային վարկանշային մրցաշարերի դափնեկիր։ 2015 թվականին Բաքվում տեղի ունեցող Եվրոպական I խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է (2012)։
Ծնվել է 1993 թվականին Բատայսկում։ Այնտեղ դեռևս 8 տարեկանից սկսել է զբաղվել թեկվոնդոյով, որի պարապմունքներին տարել էր հայրը[2]։ Երիտասարդ մարզիկի առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Շինը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Դենիսենկո» հոդվածին։ |