Ալեքսա Վեգա

Ալեքսա Վեգա (անգլ.՝ Alexa Vega, օգոստոսի 27, 1988(1988-08-27)[1][2][2][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է դարձել «Լրտեսների երեխաները» ֆիլմերի շարքում և «Ռիպո. Գենետիկական օպերա» մյուզիքլում իր դերերի շնորհիվ։

Ալեքսա Վեգա
անգլ.՝ Alexa PenaVega
Ծնվել էօգոստոսի 27, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան1994 - այժմ
ԸնտրանիԼրտեսների երեխաները, Լրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին, Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է և Լրտեսների երեխաները 4D
Ամուսին(ներ)Պենա Կառլոս
Երեխա(ներ)Ocean PenaVega?, Kingston PenaVega? և Rio PenaVega?
alexa-vega.com
Ալեքսա Վեգա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Ալեքսա Վեգան ծնվել է Մայամիում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ Հայրական գծով կոլումբիացի է, քրիստոնյա է։ Ալեքսան իր ընտանիքի յոթ երեխաներից ամենամեծն է։ 1990 թվականին Ալեքսայի ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա։ Նրա մայրը՝ Ջինա Ռյուն ֆոտոմոդել էր, քույրերից մեկը՝ Մաքենզին դերասանուհի է («Սղոց», «Մեղքերի քաղաք»)։ Բացի Մաքենզիից ունի երեք քույր՝ Մարգո, Կրիզիա, Գրեյլին, և երկու եղբայր՝ Քրուզ և Ջեթ։ Ալեքսայի ծնողները բաժանվեցին և աղջիկը մեծացավ խորթ հոր հետ։

Կարիերա

Ալեքսան առաջին անգամ նկարահանվել է 6 տարեկան հասակում՝ «Փոքրիկ հսկաներ» ֆիլմում (1994), Էդ Օ’Նիլի աղջկա դերում։ 1990-ական թվականներին Վեգան նկարահանվել է մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալների դրվագներում («Շտապ օգնություն» «Այդ ամենը», «Ինն ամիս», «Տորնադո» և այլն)։

Ալեքսայի առաջին խոշոր դերը Կարմեն Կորտեսն էր՝ Ռոբերտ Ռոդրիգեսի ֆանտաստիկ «Լրտեսների երեխաները» ֆիլմում։ Ֆիլմը դարձավ բլոքբաստեր և միանգամից աղջկան բերեց հանրաճանաչություն։ Վեգան նկարահանվեց ֆիլմի բոլոր չորս մասերում, կատարեց բոլոր հնարքները ինքնուրույն, առանց կասկադյորների օգնության և ինքն էլ ձայնագրեց մի քանի երգեր ֆիլմի համար։ Այդ պահից սկսած Վեգան սկսեց մասնագիտորեն զբաղվել երգարվեստով։ 2007 թվականին առաջին անգամ հանդես եկավ որպես երգչուհի բրոդվեյյան «Մազերի լաք» մյուզիքլում՝ կատարելով Փենի Քինգլփոնի դերը[3]։

Ի տարբերություն շատ երեխա դերասանների, որոնց կարիերան ընդհատվում է մեծ տարիքում, Վեգան շարունակում է նկարահանվել բավականին ինտենսիվորեն։ Նա հաճախ մասնակցում է մյուզիքլների։ Վեգան իր ամենավառ դերերից մեկը խաղացել է 2008 թվականի «Ռիպո. Գենետիկական օպերա» ֆանտաստիկ կինո-մյուզիքլում, որտեղ Ալեքսան խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Շայլոյի դերը (նաև վոկալային մասը)։

2012 թվականին դուրս եկավ նոր մյուզիքլ Վեգայի մասնակցությամբ՝ «Սատանայական կառնավալ», նաև «Ծրագիր „Հղիություն“ » ֆիլմը, որում Ալեքսան խաղաց գլխավոր հերոսուհու՝ 17 տարեկան Գաբի Ռոդրիգեսի դերը, ով հղի է ձևանում իր դպրոցական ծրագրի համար, որը վերաբերվում էր հղի դեռահասների հանդեպ վերաբերմունքին։

2003 թվականին «Vanity Fair» ամսագիրը Ալեքսա Վեգային անվանեց երիտասարդ դերասանուհիներից ամենասեքսուալներից մեկը[4]։

Անձնական կյանքը

2010 - 2012 թվականներին Ալեքսան ամուսնացած է եղել կինոպրոդյուսեր Շոն Կովելի հետ[5]։

2012 թվականի վերջից Ալեքսան հանդիպում էր դերասան Կառլոս Պենայի հետ[6]։ 2013 թվականի սեպտեմբերին զույգը հայտնեց նշանադրության մասին[7]։ 2014 թվականի հունվարի 4-ին Ալեքսան և Կառլոսը ամուսնացան Պուերտո Վալյերտայում, Մեքսիկա[8]։

Կառլոսն ու Ալեքսան միացրեցին իրենց ազգանունները, և հիմա երկուսն էլ կրում են ՊենաՎեգա ազգանունը (անգլ.՝ PenaVega)[9]:

Ալեքսա Վեգան 2013 թվականին

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԴերՆշումներ
1994Փոքրիկ հսկաներՊրիսցիլլա
1995Ինը ամիսՄոլլի Դոյեր
1996ՏորնադոՋո Հարդինգ (5 տարեկան)
1996Փշրված միտքՍառաՀայտնի է նաև «Ահաբեկչություն ներսում» անվանումով
1996Շողե մարդըՔոլի աղջիկը
1996Միսիսիպիի ուրվականներըՔլեյր Դելավեր
1998անգլ.՝ Dennis the Menace Strikes AgainՋինաԴարձել է վիդեո-ֆիլմ
1999Օվկիանոսի ամենահատակումՔերի Կապադորսա
2000Վազիր վայրի դաշտերումՕփալ Միլլեր
2001Հետևիր աստղերի տանըԷմի ՈւիլյամսՀայտնի է նաև Երկրորդ հնարավորություն անվանումով (Ավստրալիա)
2001Լրտեսների երեխաներըԿարմեն Կորտես
2002Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին
2003Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է
2004Գիշերային հավաքույթՋուլի Քորկի
2005անգլ.՝ Odd Girl OutՎանեսա Սնայդեր
2006Պետության ապացույցներըՍենդիԴարձել է վիդեո-ֆիլմ
2006Ամուսնացնելով ԱստծունԻվիԿարճամետրաժ ֆիլմ
2007Հիշել զարմանքըՀոլի
2008Ռիպո. Գենետիկական օպերաՇիլո Ուալաս
2009ԱմնեղԷշլիԻ սկզբանե Խխունջ խորագրով
2009Կոտրված բլուրՔեթ Ռոգերս
2010Մայրերի օրՋեննա Լաթեր
2010ՍրճարանՍելլի
2011Պրադայից ՆադաՄերի Դոմինգես
2011Ամառային երգԷլլի
2011Լրտեսների երեխաները 4DԿարմեն Կորտես
2012Սատանայական կառնավալՈւիք
2013Առատաձեռն մարդասպանՍթյուարդես
2013Լքված հանքըԷշլի
2013Մաչետեն սպանում էՔիլիջոյ
2013Որսորդները'Դիլան Սավինի
2014Ժամագործ աղջիկըԹեսլա
2014Ամբարիշտ արյունԷմբեր
2014Ակադեմիայի կոդըԼիբբի
2014Մեղքերի քաղաք. Կին, հանուն որի արժե սպանել]]Գիլդա
201423 ՊայթյունԷշլի
2015ՊահեստամասերԿառլա
2015Դու հավատու՞մ եսԼեյսի
2015Փնտրվում է սենյակի հարևանՋենի
2015անգլ.՝ PixiesՄիշել Մեյերս (ձայնը)Հետընտրական արտադրության

Հեռուստատեսություն

ԹվականԱնվանումԴերՆշումներ
1993–1994Երեկոյան երանգԷմիլի6 դրվագ
1995Շտապ օգնությունԲոնի ՀոուԴրվագ՝ Անքուն Չիկագոյում
1995Չիկագոյի հույսըՍառա ՈւիլմեթԴրվագ՝ «Ամեն օրը փոքրիկ մահ է»
1995անգլ.՝ It Was Him or UsԵրիտասարդ ՔերիՖիլմ
1996Խոստում ՔերոլայնինԵրիտասարդ ՔեյՖիլմ
1996Կյանքի աշխատանքըԹես ՀանթերՓորձնական դրվագ
1998Հոյակապ յոթըՕլիվիա ԳրիերԴրվագ՝ «Safecracker»
1998Ունենալ և պահելՔելի Մքգրաիլ7 դրվագ
1999անգլ.՝ NetForceՍուսի ՄիշելսՄինի սերիաներ
1999Տղամարդ կանայքՈւենդի Ստայլզ N 29 դրվագ
2002Այդ ամենըԿարմեն ԿորտեսԴրվագ՝ «Լրտեսների երեխաներ/Խաղ»
2003Բերնի Մաք շոունՋիլԴրվագ՝ «Կախարդական Հորդանան»
2003Առևտրական տարածքներ. Տղաները ընդդեմ աղջիկներիԻնքըԴրվագ՝ «Եղբայրներ և քույրեր. Էլին ընդդեմ Կալիի»
2005Տարօրինակ աղջիկը դրսումՎանեսաՖիլմ
2006ԳործադուկՊաուկա ՔրիսոստոմոՖիլմ
2009Ուրվականների հետ զրուցողըՍերենաԴրվագներ՝ «Անսահման սեր»
2009Ռուբին և ՌոքիթսըՌուբի Գալահեր
2010ՄիջինըՄորգանԴրվագներ՝ «Ընդմիջումը» և "Անհանգիստ պարտականություն"
2012Ծրագիր «հղիություն»Գաբի ՌոդրիգեսՖիլմ
2012Առանց հսկողությանՔրիստինաՀիմնական դեր
2012Արքայական ցավերՀոլիսթերԴրվագ՝ «Անկատար փոթորիկ»
2013Դեպի մեծ ժամանակներԻնքըԴրվագ՝ «Մեծ ժամանակի երազանքներ»
2014Ապագայի մարդիկՀիլարի Քոլ8 դրվագ
2014ՈրսորդներըԴիլան ՍավինիՖիլմ
2014անգլ.՝ CourtsideԻնքըԴրվագ՝ «Ալեքսա Վեգա»
2014անգլ.՝ MuertoonsՌոզիտա (ձայնը)2 դրվագ
2014–այժմՆեշվիլԿայլի ԲրեներՊարբերական դեր
2015ՄենտալիստըԼիլի ՍթոփարդԴրվագ՝ «Նրա աչքերի սպիտակը»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսա Վեգա» հոդվածին։