Ալեքսանդր Օդոևսկի

Ալեքսանդր Իվանովիչ Օդոևսկի (ռուս.՝ Алекса́ндр Ива́нович Одо́евский, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1802[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 15 (27), 1839[2][1], Սոչի), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ, իշխան։

Ալեքսանդր Օդոևսկի
Александр Одоевский
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1802[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 15 (27), 1839[2][1] (36 տարեկան)
Վախճանի վայրՍոչի
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող և սպա
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
 Alexander Odoyevsky Վիքիպահեստում

1824-1825 թվականներին Օդոևսկին ընդունվել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության մեջ, հարել դրա արմատական մասին։ Մասնակցել է 1825 թվականի դեկտեմբերի 14Դեկաբրիստների ապստամբությանը, որի ճնշումից հետո բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում։ 1827-1837 թվականներին եղել է տաժանակրության մեջ և աքսորում (Սիբիր), այնուհետև ցարի հրամանով որպես շարքային ուղարկվել է Կովկաս՝ գործող բանակ, որտեղ մտերմացել է Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Օգարյովի հետ։ Օդոևսկու մինչև 1825 թվականը գրած գործերը գրեթե չեն պահպանվել։ 1825 թվականից հետո Օդոևսկին իր ստեղծագործության մեջ հավատարիմ է մնացել նախկին գաղափարներին («Գուշակ լարերի հնչյունները բոցե․․․», 1827, Ալեքսանդր Պուշկինի «ի Սիբիր» հայտնի բանաստեղծության պատասխանը)։ Նրա «Վասիլկո» (1829-1830) պոեմին, «Զոսիմա» (1827-1829), «Պառավ գուշակուհին» (1829) բանաստեղծություններին և այլ գործերին բնորոշ է անցյալի բարոյափիլիսոփայական իմաստավորման շեշտը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 524
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օդոևսկի» հոդվածին։