Ալեքսանդր Մարկով

Ալեքսանդր Մարկով (ռուս.՝ Александр Марков , հոկտեմբերի 24, 1965(1965-10-24), ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, հնէաբան, գիտալուսավորական շարժման մասնակից, 2015 թվականի "Լուսավորիչ"(ռուս.՝ «Просветитель») մրցանակի դափնեկիր[2]։

Ալեքսանդր Մարկով
Александр Владимирович Марков
Ա. Վ. Մարկով `2020-ի Ընդհանուր ֆորումում Լուսանկարիչ` Սլավա Զամիսլով
Ա. Վ. Մարկով `2020-ի Ընդհանուր ֆորումում Լուսանկարիչ` Սլավա Զամիսլով
Ծնվել էհոկտեմբերի 24, 1965(1965-10-24) (58 տարեկան)
ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհնէաբան, լրագրող, կենսաբան, գրող և հետազոտող
Հաստատություն(ներ)ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գործունեության ոլորտկենսաբանություն, կենդանաբանություն[1], հնէաբանություն[1], evolutionary theory?[1], հանրամատչելի գիտություն[1] և ֆանտաստիկա[1]
ԱնդամակցությունCommission on Pseudoscience?
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Կայքevol-biol.ru
 Alexander V. Markov Վիքիպահեստում

Կենսագրություն

1987 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնէաբանության ինստիտուտում։ Զուգահեռ հետազոտություն է կատարում ՌԳԱ ընդհանուր գենետիկայի և զարգացման կենսաբանության ինստիտուտներում։

Գիտական գործունեություն

Հանդիսանում է ավելի քան 130 գիտական աշխատությունների հեղինակ ՝ կենդանաբանության, հնէաբանության, էվոլյուցիոն տեսության, կենսաբազմազանության և այլ ուղղվածության ոլորտներում[3][4]։ Մեծ վաստակ է ունեցել կենսաբանական միկրոէվոլյուցիոն տեսության զարգացման և միկրոէվոլյուցիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ասպարեզներում։

Ներկայումս զբաղված է կյանքի ծագման և էվոլյուցիայի նախնական շրջանների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։

Գիտալուսավորական գործունեություն

Իր ազատ ժամանակ, Մարկովն աշխատում է "Էվոլյուցիայի խնդիրները" (ռուս.՝ «Проблемы эволюции») կայքի բովանդակության վրա, գրում է գիտահանրամատչելի հոդվածներ և մասնակցում է գիտալուսավորական հաղորդաշարերի պատրաստմանը ՝ ռուսական "Ազատություն"(ռուս.՝ радио «Свобода») ռադիոկայանի և "Էլեմենտներ"(ռուս.՝ "Элементы) կայքի համար։ Հանդիսանում է "Էվոլյուցիա" հիմնադրամի ղեկավարներից մեկը[5]։

Մարկովը հանդես է գալիս էվոլյուցիայի հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածքում։

Անձնական հայացքներ

Մարկովն աթեիստ է[6]։ Նրան երբեմն անվանում են ռուսական Ռիչարդ Դոքինզ, ում Մարկովը մեծ ակնածանքով է վերաբերվում։

Գրքացանկը

Մարկովը հետևյալ գրքերի հեղինակն է՝

  • Բարդի ծնունդը (ռուս.՝ Рождение сложности), Corpus հրատարակչություն, 2010թ.[7]
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 1. Կապիկները, ոսկորները և գեները (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 1. Обезьяны, кости и гены ), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 2. Կապիկները, նեյրոնները և հոգին (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 2. Обезьяны, нейроны и душа), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Էվոլյուցիա. Դասական պատկերացումները նոր հայտնագործությունների լույսի ներքո (ռուս.՝ Эволюция. Классические идеи в свете новых открытий ), Corpus հրատարակչություն, 2014թ.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մարկով» հոդվածին։