Ալեքսանդր Դոգադին

Ալեքսանդր Դոգադին (ռուս.՝ Алекса́ндр Константи́нович Дога́дин, օգոստոսի 8, 1950(1950-08-08)), ռուսական դիվանագետ։

Ալեքսանդր Դոգադին
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրօգոստոսի 8, 1950(1950-08-08) (73 տարեկան)

Կենսագրություն

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1972)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1972 թվականից։ Տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին։

  • 1994-1998 թվականներին՝ Պերուում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1998-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2000-2001 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական
  • 2001-2005 թվականներին՝ Մեքսիկայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2005 թվականի դեկտեմբերից - 2009 թվականի հուլիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն։
  • 2009 թվականի հուլիսի 7-ից - 2010 թվականի դեկտեմբերի 6-ը՝ Արգենտինայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2011-2013 թվականներին՝ ՌԴ Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2013 թվականի փետրվարի 6-ից - 2019 թվականի մարտի 18-ը՝ Կոստա Ռիկայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հուլիսի 18)[5]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հունիսի 6)[6]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի հունիսի 13)[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ