Ալեքսանդր Դեպլա

Ալեքսանդր Միշել Ժերար Դեպլա (ֆր.՝ Alexandre Michel Gérard Desplat, օգոստոսի 23, 1961(1961-08-23)[5][6][7], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի հանրահայտ երգահան։ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակակիր՝ «The Painted Veil», «Գրեմմիի» և «Բրիտանական կինոակադեմիայի» մրցանակի դափնեկիր՝ «The King's Speech» ֆիլմի երաժշտության համար։ Վեց անգամ առաջադրվել է «Օսկարի» ( «The Queen», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The King's Speech», «Argo», «Philomena»)։ Երեք անգամ ճանաչվել է տարվա երգահան «The World Soundtrack Academy»-ի կողմից։

Ալեքսանդր Դեպլա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Alexandre Desplat
Ի ծնե անունԱլեքսանդր Միշել Ժերար Դեպլա
Ծնվել էօգոստոսի 23, 1961 (62 տարեկան)
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրերՍաունդթրեք
Մասնագիտություներգահան, դիրիժոր, օրկեստրատոր (հարմոնիստ)
Գործիքներդաշնամուր և Ֆլեյտա
Գործունեություն1961–այժմ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական քոլեջ
ԱմուսինDominique Lemonnier?
Պարգևներ
Կայքalexandredesplat.net
 Alexandre Desplat Վիքիպահեստում

Հատկապես հռչակված է հետևյալ ֆիլմերում ունեցած իր աշխատանքներով. «Harry Potter and the Deathly Hallows – Part 1», «Harry Potter and the Deathly Hallows – Part 2», «Girl with a Pearl Earring», «The Queen», «The Painted Veil» , »The Golden Compass», «Largo winch», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The Twilight Saga: New Moon», «The King's Speech».

Կենսագրություն

Ալեքսանդր Դեպլան ծնվել է 1961 թվականի օգոստոսի 23։ Նրա ֆրանսիացի հայրը և հույն մայրը ծանոթացաան, երբ երկուսն էլ սովորում էին Բերքլի համալսարանում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)։ Շուտով, հարսանիքից հետո, նորապսակները տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ էլ լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։

Արդեն 5 տարեկանում նա սովորեց դաշնամուր նվագել, իսկ որոշ ժամանակ անց յուրացրեց շեփորն ու ֆլեյտան։ Վաղ մանկությունից երաժշտությունը դարձավ Ալեքսանդրի կյանքի անբաժանելի մասը, այդ պատճառով մասնագիտության ընտրության հարցում կասկածներ չառաջացան։ Ուսումը Ֆրանսիայում, այնուհետև ԱՄՆ-ում դրական ազդեցություն ունեցավ նրա երաժշտական ճաշակի վրա։ Երիտասարդ վիրտուոզին հետաքրքրում էր ամենը՝ դասական երաժշտությունից մինչև ժամանակակից ջազ և ռոքնռոլ։ Նա փորձում էր բաց չթողնել երաժշտության աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն՝ անընդհատ կատարելագործելով սեփական ոճը և կատարողական արվեստը։Ալեքսանդր Դեպլայի դեբյուտը, որպես երգահան, տեղի ունեցավ 1985 թվականին, երբ նրան առաջարկեցին զբաղվել ֆրանսիական «Ki lo sa?» կինոնկարի երաժշտական ձևավոևմամբ։ Հաջողությամբ մտնելով այս ասպարեզ, Դեպլան շարունակեց գրել երաժշտություն ֆիլմերի համար Ֆրանսիայում։ Շուտով նրան նկատեցին և հրավիրեցին Հոլիվուդ։

Դեպլան չի սահմանափակվում ֆիլմերի համար գործիքային ստեղծագործությունների ստեղծմամբ։ Նա նաև գրում է երաժշտություն թատերական ներկայացումների համար, երգեր։ Նա երգեց Քեթրին Ռինգերի, Շարլոտտա Հենսբուրի, Ջոն Հըրթի, Քեյթ Բեքինսեյլի, Վալերի Լեմերսյեի, Մայքլ Լոնսդեյլի (Միշել Լոնսդալ) մասնակցությամբ ֆիլմերի համար։Նրա լավագույն սիմֆոնիաները կարելի է լսել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիայի, Մյունխենյան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Որպես լրացում ՝ Դեպլան զբաղվում է նաև ուսուցչությամբ։ Եղավ ժամանակ, երբ նա վարպետության դասեր էր վարում Փարիզի համալսարանում և Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Իր վերջին վարպետության դասը ՝ «Ֆիլմերի երաժշտության անձնական պատմությունը» թեմայով, Դեպլան անցկացրեց 2012 թվականի մայիսի 19-ին Կանի 65-րդ կինոփաառտոնի ժամանակ[8]։Ներկայումս Ալեքսանդր Դեպլան համարվում է աշխարհի ամենապահանջված երգահաններից մեկը։

Ֆիլմագրություն, մրցանակներ և առաջադրում

  • «Տարվա երգահան» 2007, 2010 և 2011 «The World Soundtrack Academy»-ի կարծիքով[9]։.
Ֆիլմի անվանումՄրցանակներ/ԱռաջադրումԹվական
Godzilla2014
Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)
PhilomenaԱռաջադրվել է «Օսկարի» 2014 «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում2013
Zulu
The Monuments Men
Քնի պահապանները2012
Zero Dark Thirty
Արգո (նավ)Առաջդրվել է «Օսկարի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «BAFTA»-ի 2013 թվականին «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
De rouille et d'osՄրցանակ։ «Սեզար» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում
Լիալուսնի թագավորություն (ֆիլմ)
Extremely Loud and Incredibly Close2011
Carnage
Մարտյան իդեր
Harry Potter and the Deathly Hallows: Part IIԱռաջադրվել է «Գրեմիի» 2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
A Better Life
La fille du puisatier
Largo Winch: The Burma Conspiracy
The Tree of Life2010
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
Թագավորի ելույթըԱռաջադրվել է «Օսկարի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
2012 թվականին առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
Մրցանակ. Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար 2011 թվականին BAFTA-ի ժամանակ
Մրցանակ. «Գրեմի»-2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Tamara Drewe
The Ghost WriterԵվրոպայի կինոակադեմիայի մրցանակ 2010 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում2009
Մթնշաղ։ Նորալուսին
Fantastic Mr. FoxԱռաջադրվել է «Օսկարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2010 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Գրեմիի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով
Հանցագործների բանակը (ֆիլմ)
Un prophèteԱռաջադրվել է «Սեզարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Կոկոն նախքան Շանելը (ֆիլմ)Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2009 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
Cheri
The Curious Case of Benjamin ButtonԱռաջադրվել է «Օսկարի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2009 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Սատուրնի» 2009 թվականին՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
2008
Largo Winch
Afterwards
The Golden Compass2007
Mr. Magorium’s Wonder Emporium
Lust, CautionԱռաջադրվել է Ասիական կինոակադեմիայի կողմից 2008 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
L'ennemi intimeԱռաջադրվել է «Սեզարի» 2008 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
The Painted VeilՄրցանակ։ «Ոսկե գլոբուս» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք».2006
The QueenԱռաջադրվել է «Օսկարի» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA-ի 2007 թվականին՝Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2007 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում
Quand j'étais chanteur
La Doublure
Firewall
The Alibi
SyrianaԱռաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում2005
Ջակոմո Կազանովա
Авантюра
Պատանդ
De battre mon cœur s'est arrêtéՄրցանակ․ «Արծաթե Արջ»՝ Բեռլինի կինոփառատոնում 2005 թվականին ՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում
Մրցանակ․ «Սեզար» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
The Upside of Anger
Tu vas rire, mais je te quitte
À boire2004
L'Enquête corse
Ծնունդ
Inquiétudes2003
Մարգարտե ականջօղով աղջիկըԱռաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2004 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2004 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2004 թվականին՝ »Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Stormy Weather
Tristan
Les corps impatients
Le pacte du silence
Rire et châtiment
11'9''01 September 112002
Nid de guêpes
Reines d'un jour2001
Sur mes lèvres
Mauvais genres
Les portes de la gloire
Barnie et ses petites contrariétés
The Luzhin Defence2000
Amazone
Vive nous!
Rien à faire1999
Le château des singes
C'est pas ma faute!
Թոնի (այլ կիրառումներ)
Une minute de silence1998
Restons groupés
The Avengers
1 chance sur 2
La femme du cosmonaute
Sous les pieds des femmes1997
Love, etc.1996
Passage à l'acte
Le cri de la soie
Lucky Punch
Un héros très discretԱռաջադրվել է «Սեզարի» 1997 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Le plus bel âge...1995
Les Milles
Innocent Lies
Marie-Louise ou la permission
Տես` ինչպես են ընկնում մարդիկ1994
The Hour of the Pig1993
Le tronc
Sexes faibles!1992
Au nom du père et du fils
Lapse of Memory
Family Express1991
Pif et Hercule1989-1990
Ki lo sa?1985

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեպլա» հոդվածին։