Ալեքսանդր Գոլովին (դիվանագետ)

ռուս դիվանագետ

Ալեքսանդր Գոլովին (ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Голови́н, դեկտեմբերի 5, 1949(1949-12-05) - հոկտեմբերի 27, 2023(2023-10-27)), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Գոլովին
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրդեկտեմբերի 5, 1949(1949-12-05)
Վախճանի օրհոկտեմբերի 27, 2023(2023-10-27) (73 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1971)։ Տիրապետում է գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1971 թվականից։

  • 1971-1993 թվականներին՝ նա տարբեր պաշտոններ Է զբաղեցրել ԽՍՀՄ և ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում։
  • 1993-1996 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
  • 1996-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2000 թվականի օգոստոսի 4-ից-2004 թվականի օգոստոսի 6-ը՝ Ավստրիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004-2009 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
  • 2009 թվականի հունվարի 25-ից-2012 թվականի փետրվարի 20-ը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի սահմանազատման և  Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը։ Հատուկ հանձնարարություննեով դեսպան[3][4][5][6]։
  • 2012 թվականի փետրվարի 21-ից-2016 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Շվեյցարիայում և Լիխտենշտայնում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[7][8][9]։

Պարգևներ

  • Պատվո շքանշան (2009 թվականի դեկտեմբերի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[10]։
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի Շնորհակալությունը (2011 թվականի հունվարի 16)՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[11]։
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի սեպտեմբերի 18)[12]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի փետրվարի 20)[13]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի մայիսի 6)[14]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ