Ալեքսանդր Բլոխին

ռուս դիվանագետ

Ալեքսանդր Բլոխին (ռուս.՝ Алекса́ндр Ви́кторович Блохи́н, հունվարի 12, 1951(1951-01-12), Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (1996)։

Ալեքսանդր Բլոխին
 
Մասնագիտություն՝դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունվարի 12, 1951(1951-01-12) (73 տարեկան)
ԾննդավայրԻվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Կենսագրություն

1967-1968 թվականներին՝ «Իվտորֆմաշ» (Իվանովո) գործարանի բանվոր։

1974 թվականին ավարտել է Վ․ Լինինի անվան էներգետիկ ինստիտուտը։

1974-1977 թվականներին՝ ավագ ինժեներ, արտադրամասի պետի տեղակալ, արտադրամասի պետ, Ֆիզպրիբոր (Կիրով) գործարանի գլխավոր էներգետիկայի տեղակալ։

1977-1978 թվականներին՝ գտնվել է Մոնղոլիայում գործուղման մեջ՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գծով։

1978-1980 թվականներին՝ Իվանովսկու կարի միավորման գլխավոր մեխանիկ։

1980-1983 թվականներին՝ Իվանովսկի էներգետիկ ինստիտուտի ասպիրանտ։

1983-1990 թվականներին՝ Շչելկովսկի բիոկոմբինատի գլխավոր ինժեներ (Մոսկվայի մարզ)։

1990-1993 թվականներին՝ ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր։

1990-1992 թվականներին՝ Ռուսաստանի Գերագույն խորհրդի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների աշխատանքի և ինքնակառավարման զարգացման կոմիտեի քարտուղար։

1992 թվականից Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ծառայության մեջ է։ Տիրապետում է անգլերեն լեզվին։

  • 1995 թվականի հունիսի 26-ից-2000 թվականի հունվարի 6-ը՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2000 թվականի հունվարի 6-ից-մայիսի 7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային և ազգությունների հարցերով նախարար[2]։
  • 2000 թվականի մայիսի 7-ից-2000 թվականի մայիսի 18-ը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային և ազգությունների հարցերով նախարարի պաշտոնակատար։
  • 2000 թվականի մայիսի 18-ից-2001 թվականի հոկտեմբերի 17-ը՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային գործերի, ազգային և միգրացիոն քաղաքականության հարցերով նախարարն ազատվել է այդ պաշտոնից՝ նախարարության լուծարման կապակցությամբ[3][4]։
  • 2002 թվականի հուլիսի 26-ից-2005 թվականի հուլիսի 14-ը՝ Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2005 թվականի նոյեմբերի 10-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ավստրալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։
  • 2006 թվականի հունվարի 31-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ֆիջիի կղզիների Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[8][9]։
  • 2006 թվականի փետրվարի 6-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Ֆիջիի կղզիների Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[8][10]։
  • 2006 թվականի մարտի 14-ից-2010 թվականի հունիսի 29-ը՝ Նաուրուի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[8][11]։
  • 2011 թվականի մայիսի 5-ից՝ Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[12]։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Պարգևներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2014 թվականի հոկտեմբերի 13)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[13]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2001 թվականի հունվարի 12)՝ պետությանը մատուցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[14]
  • «Անկախ, մշտապես Չեզոք Թուրքմենստան» հոբելյանական մեդալ (2015)[15]

Դիվանագիտական աստիճան

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի մարտի 6)[16]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1996 թվականի հոկտեմբերի 29)[17]

Ծանոթագրություններ