Ալեքսանդր Ալեքսեև (ռուս.՝ Алекса́ндр Никола́евич Алексе́ев, փետրվարի 5, 1951(1951-02-05)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի օգոստոսի 25)[1]։
1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, գերամաներենին, լեհերենին, սերբերենին և անգլերենին։
1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
1993-1998 թվականներ՝ Բելգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, դեսպանորդ, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
1998-2002 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն
2002-2004 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երրորդ դեպարտամենտի տնօրեն։
2004-2008 թվականներ՝ Սերբիայում և Չեռնոգորիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
2008-2010 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն։
2010-2014 թվականներ՝ Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
2014 թվականի սեպտեմբերից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան։