Ալեմաներեն

Ալեմաներենը կամ ալեմանական գերմաներենը (Alemannisch) Գերմանական լեզուների ընտանիքի Վերին գերմաներեն լեզվաճյուղի բարբառների մի խումբ է։ Ալեմանական բարբառների լեզվակիրների թիվը կազմում է մոտավորապես 10 միլիոն մարդ յոթ երկրներում, որոնց թվում են հարավային Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը, Վենեսուելան և Իտալիան։ Լեզվի անունը գալիս է հին դարերի գերմանական ցեղերի դաշնության անվանումից, որը հայտնի էր որպես Ալամաննի (Alamanni)։ Ալեմաներենը հին գերմանական ցեղերից մեկի լեզուն է, որը լոմբարդական և բավարական բարբառների հետ միասին ընկած է բարձր գերմաներենի հիմքում[6]։

Ալեմաներեն
Տեսակլեզու, բարբառախումբ, supradialect? և բարբառ
ԵնթադասUpper German?
Երկրներ Ավստրիա[1],  Գերմանիա[2],  Վենեսուելա,  Իտալիա,  Լիխտենշտայն[3],  Ֆրանսիա[4] և  Շվեյցարիա[5]
Խոսողների քանակ10 000 000 մարդ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFgsw
ISO 639-2gsw
ISO 639-3gsw
 Alemannic language Վիքիպահեստում

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեմաներեն» հոդվածին։