Ալբանիայի Սուպերլիգա

Ալբանիայի Սուպերլիգա (ալբ․՝ Kategoria Superiore), պրոֆեսիոնալ ամենաբարձր ֆուտբոլային առաջնությունը ալբանական ֆուտբոլային համակարգում։ Ներկայումս Սուպերլիգայում մրցում է 10 թիմ։ Մրցաշրջանները սովորաբար սկսվում են օգոստոսին և տևում են մինչև մայիս։ Յուրաքանչյուր թիմ խաղում է ընդհանուր 36 հանդիպում (չորսական անգամ յուրաքանչյուր թիմի դեմ)։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանի ընթացքում կայանում է 360 ֆուտբոլային հանդիպում։ Խաղերի մեծ մասը անցկացվում են կեսօրին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Մնացած խաղերը անցկացվում են երեկոյան՝ աշխատանքային շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Ալբանիայի Սուպերլիգա
Kategoria Superiore
Ալբանիայի Սուպերլիգա
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Ֆուտբոլային ասոցիացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել էհունիսի 6, 1930
Ակումբների քանակ10
Մակարդակ1
Դուրս են մնումԱլբանիայի Առաջին Դիվիզիոն
Ազգային առաջնություններԱլբանիայի Գավաթ
Ալբանիայի Սուպերգավաթ
Միջազգային առաջնություններՉեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոնՍկենդերբեու (2013-14)
Ամենատիտղոսավոր թիմՏիրանա
ՀեռուստատեսությունTVSH
SuperSport
Պաշտոնական կայքՊաշտոնական
Ներկա մրցաշրջան

Այս մրցաշարը սկզբնավորվել է դեռևս 1930 թվականին՝ Զոգ թագավորի օրոք, և կոչվում էր Ալբանիայի ազգային մրցաշար։ Ստեղծումից քիչ անց այն վերանվանվել է Ալբանիայի Սուպերլիգա։ Սկսած 1930 թվականից մրցմանը մասնակցել է 43 ֆուտբոլային ակումբ, որոնցից միայն 8 թիմի է հաջողվել հաղթել այս մրցաշարում (Տիրանա (24), Դինամո (18), Պարտիզանի (15), Վլազնիա (9), Սկենդերբեու (5), Էլբասանի (1), Ֆլամուրտարի (1), Տեուտա (1))։

Ներկայիս չեմպիոնը Սկենդերբեուն է, որն արդեն նվաճում է իր չորրորդ անընդմեջ տիտղոսը։

Պատմություն

Վաղ ժամանակներ

Ֆուտբոլը առաջին անգամ հայտնվել է Ալբանիայում անգլոմալթացի քուրմ Գուռ Ռուտերի շնորհիվ, ով այցելել է Սավերիան համալսարանը (Շկոդեր) 1908 թվականին։ Շատերն են վիճում, որ առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում Ինդիփենդենսան է, որը հիմնադրվել է Շկոդերում 1912 թվականին Պալոկե Նիկայի կողմից[1]։ Առաջին խաղը, որը պետք տևեր 90 րոպե, խաղացվել է Ինդիփենդենսայի և Ավստրոհունգարական նավատորմի միջև 1913 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այս խաղը համարվում է Ալբանիայում խաղացված առաջին պաշտոնական հանդիպումը։ Խաղն ավարտվել է հօգուտ Ավստրո-հունգարական նավատորմի (2-1)։ Ալբանացիների համար միակ գնդակը խփել է թիմի ավագ և հիմնադիր Պալոկե Նիկան[1][2]։

Ալբանիայի Առաջին Դիվիզիոնը ձևավորվել է 1930 թվականին։ 1998 թվականին Առաջին Դիվիզիոնը դարձավ ալբանական ֆուտբոլային համակարգի երկրորդ ամենաբարձր մրցաշարը՝ իր տեղը զիջելով Ալբանիայի Սուպերլիգային։

Առաջին մրցաշրջան (1911)

2012 թվականին մամուլում հայտնվեց մի լուր, ըստ որի առաջին մրցաշրջանը կայացել է դեռևս 1911 թվականին[3]։

Մրցաշրջաններ երկրորդ համաշխարհայինի ընթացքում

Ալբանիան այն հազվադեպ երկրներից էր, որն անց էր կացնում ֆուտբոլային հանդիպումներ երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում կազմակերպել է ֆուտբոլային երեք մրցաշրջան 1939, 1940 և 1942 թվականներին[4][5]։

Այն տեղեկությունները, որոնք ստացվել են ալբանացի և այլազգի պատմաբանների, խաղացողների և վետերանների կողմից, ապացուցում են այն փաստը, որ ԱՖՖ-ն շնորհել է 3 տիտղոս այդ տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ 1942 թվականին կայացած մրցաշրջանը այն միակն է, որին մասնակցել են թիմեր երկու երկրներից՝ Ալբանիայից և Կոսովոյից։

Տիրանան հաղթել է այս մրցաշրջաններից երկուսում (1939, 1942), իսկ Վլազնիան՝ մեկ անգամ (1940)։

2013 թվականի փետրվարին ԱՖՖ-ն որոշում է կայացրել, որ աշխարհամարտի տարիներին կայացած մրցաշրջանները չեղյալ են հայտարարվում, քանի որ նրանք պաշտոնապես կազմակերպված չեն եղել ԱՖՖ-ի կողմից։

Մրցաշրջանի ձևաչափ

Ալբանիայի Սուպերլիգայում կան 10 ֆուտբոլային ակումբներ։ Ամեն մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մայիս ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր թիմ խաղում է հակառակորդ մնացած 9 թիմերի չորսական խաղ, ընդ որում, դրանցից երկուսը սեփական դաշտում, իսկ մյուս երկուսը հակառակորդի դաշտում։ Այսպիսով, յուրաքանչյուր թիմ անց է կացնում 36 պաշտոնական հանդիպում այս մրցաշարի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթանակի համար սահմանված է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար թիմը միավոր չի ստանում։ Թիմերը դասակարգվում են նախ ըստ հավաքած միավորների, ապա ըստ իրար դեմ խաղացած խաղերի վիճակագրության, ապա ըստ գոլերի տարբերության և վերջում՝ ըստ գոլերի քանակի։ Մրցաշրջանի վերջում ամենաշատ միավորներ հավաքած թիմը դառնում է այդ մրցաշրջանի չեմպիոն։ Եթե մի քանի թիմեր միաժամանակ հավաքում են միևնույն միավորը, ապա որոշիչ են դառնում (ըստ հերթականության) միմյանց միջև խաղերի վիճակագրությունը, գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։ Մրցաշրջանի վերջում՝ վերջին երկու տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ակումբները դուրս են մնում այս առաջնությունից և անցնում են Ալբանիայի Առաջին Դիվիզիոն։ Իսկ Ալբանիայի Առաջին դիվիզիոնի լավագույն երկու թիմերը անցնում են գլխավոր մրցաշար՝ Ալբանիայի Սուպերլիգա։

Մասնակցությունը եվրոպական մրցաշարերին

Ամեն մրցաշրջանի չեմպիոնները մասնակցում են Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավածները՝ Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլին։

Եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի համեմատական աղյուսակ

  • 40 (41) Ուրվալսդելդ
  • 41 (42) Մոնտենեգրոյի Առաջին Լիգա (5.250)
  • 42 (39) Մակեդոնիայի Առաջին Ֆուտբոլայի Լիգա (5.250)
  • 43 (44) Ալբանիայի Սուպերլիգա (4.166)
  • 44 (45) Մալթայի Պրեմիեր Լիգա (3.958)
  • 45 (43) Լիխտենշտայնի Ֆուտբոլի Գավաթ (3.500)[6]
  • 46 (49) Լյուքսեմբուրգի Ազգային Դիվիզիոն

«Ոսկե աստղ»

1958 թվականին՝ հիմնվելով Ումբերտո Ագնելիի մտադրության վրա, առաջ քաշվեց ֆուտբոլային ակումբին «Ոսկե աստղ» (իտալ.՝ "Stella d’Oro al Merito Sportivo") շնորհելու գաղափարը։

Իրականում, Ալբանիայում «Ոսկե աստղ»-ը չի շնորհվում ԱՖՖ-ի կողմից, այն պարզապես ավելացվում է թիմի մարզաշապիկին իր իսկ ցանկությամբ։ Ալբանիայում ընդունված է ավելացնել մեկ աստղ 10 չեմպիոնության կոչման դեպքում։ Առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում, որն օգտագործել է այդ աստղը, եղել է Պարտիզանին։ Այս թիմը 1958 թվականին ավելացրել է ոսկե աստղը իր պատկերանիշի վերևում, որպեսզի ցույց տա իր տիտղոսների քանակությունը[7]։ 2000 թվականին Տիրանան ստացավ իր երկրորդ աստղը՝ 20 չեմպիոնության տիտղոսի համար։

Սերիա Ա-ի կողմից պաշտոնապես ճանաչված են հետևյալ ֆուտբոլայի ակումբերի աստղերը

  • Տիրանա, ստացել է 1968 և 2000 թվականներին
  • Պարտիզանի, ստացել է 1963 թվականին
  • Դինամո, ստացել է 1973 թվականին

Համաալբանական Լիգայի գաղափար

2013 թվականի հունվարի 4-ին Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարեց, որ մտադրություն ունի ստեղծելու Համաալբանական Լիգա ֆուտբոլում (ինչպես նաև այլ սպորտաձևերում), որտեղ կմրցեն ֆուտբոլային թիմեր Ալբանիայից և Կոսովոյից[8]։ Սակայն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան հայտարարեց, որ այդ միտքը դժվար թե իրագործվի, քանի որ UEFA-ն և FIFA-ն թույլ չեն տա նմանատիպ առաջնություն կազմակերպել[9]։

2014-15 թվականների մրցաշրջան

Աղյուսակում բերված են այն 10 ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցում են Ալբանիայի Սուպերլիգայի ներկայիս մրցաշրջանին։

Ալբանիայի Սուպերլիգա 2014–2015
Ֆուտբոլային ակումբՔաղաքՏեղը
2013–14
մրցաշրջանում
Առաջին մրցաշրջանը
բարձրագույն դիվիզիոնում
Մրցաշրջան,

որից հետո ֆուտբոլային
ակումբը դուրս չի մնում
բարձրագույն դիվիզիոնից

Բարձրագույն դիվիզիոնի

մրցանակների քանակ

Վերջին բարձրագույն

դիվիզիոնի տիտղոս

ԱպոլոնիաՖիեր0212
Առաջին Դիվիզիոն
19452014-15
ԷլբասանիԷլբասանի շրջան011
1
Առաջին Դիվիզիոն
19302014–1522005-06
ՖլամուրտարիՎլորա004719302006-0711990-91
ԿուկեսիԿուկաս00122011-122011-12
ԼաչիԼաչի01131991-922009-10
ՊարտիզանիՏիրանա007519472012-13152007-08
ՍկենդերբեուԿորչա002119302009-1052013-14
ՖլամուրտարիԴուրրաս003419301962-6311993-94
ՏիրանաՏիրանա013619301930242008-09
ՎլազնիաՇկոդեր010819301962-6392000-01

Վիճակագրություն

Ալբանիայի Սուպերլիգա (1930 – 2013)
ՄրցաշրջանՉեմպիոնԵրկրորդ տեղը գրաված թիմԼավագույն ռմբարկու (թիմ)Գոլերի քանակ
1930ՏիրանաՍկենդերբեուԷմիլ Հայնալի (Տիրանա)
Ռեջեպ Մարի (Տիրանա)
3*
1931ՏիրանաՏեուտաԱրիստոտել Սամսուրի (Սկենդերբեու)9
1932ՏիրանաՎլազնիաՀակի Կորչա (Տիրանա)4*
1933ՍկենդերբեուՎլազնիաՍերվեթ Թեֆիկ Ագայի (Սկենդերբեու)7
1934ՏիրանաՍկենդերբեուՄարկ Գուրաշի (Տիրանա)12
1935(չի կայացել)
1936ՏիրանաՎլազնիաՌիզա Լուշտա (Տիրանա)11
1937ՏիրանաՎլազնիաՌիզա Լուշտա (Տիրանա)25
1938(չի կայացել)
1939Տիրանա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Վլազնիա
1940Վլազնիա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Սկենդերբեու
1941(չի կայացել)
1942Տիրանա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Վլազնիա
1943(չի կայացել)
1944(չի կայացել)
1945ՎլազնիաՏիրանաԼորո Բորիչի (Վլազնիա)11*
1946ՎլազնիաՖլամուրտարիՋևդեթ Շաքիրի (Վլազնիա)11
1947ՊարտիզանիՎլազնիաՀամդի Բակալլի (Պարտիզանի)7*
1948ՊարտիզանիՖլամուրտարիԹիշ Դաիա (Ֆլամուրտարի)
Զիհնի Գյինալի (Պարտիզանի)
11
1949ՊարտիզանիՎլազնիաԶիհնի Գյինալի (Պարտիզանի)14*
1950ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)??
1951ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)59
1952ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)17*
1953ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)9*
1954ՊարտիզանիԴինամոՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)13*
1955ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)
Սկենդեր Ջարեցի (Դինամո)
23
1956ԴինամոՊարտիզանիՌեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)17
1957ՊարտիզանիԴինամոՆիկո Բեսպալլա (Տեուտա)15
1958ՊարտիզանիԲեսաՍկենդեր Ջարեցի (Դինամո)14
1959ՊարտիզանիՏիրանաՍտավրի Լուբոնյա (Դինամո)11
1960ԴինամոՊարտիզանիՍկենդեր Ջարեցի (Դինամո)16
1961ՊարտիզանիԴինամոՊանայոտ Պանո (Պարտիզանի)17
1962–63ՊարտիզանիԴինամոՌոբերտ Ջաշարի (Պարտիզանի)18
1963–64ՊարտիզանիԴինամոՌոբերտ Ջաշարի (Պարտիզանի)9
1964–65ՏիրանաՊարտիզանիՌոբերտ Ջաշարի (Պարտիզանի)14
1965–66ՏիրանաՊարտիզանիՍաիմիր Դաուտի (Դինամո)13
1966–67Դինամո
(պաշտոնապես ճանաչված չէ UEFA-ի կողմից)
ՏիրանաՄեդին Զեգա (Դինամո)19
1968ՏիրանաՊարտիզանիՍկենդեր Հուկա (Տիրանա)19
1969–70ՏիրանաՊարտիզանիՊանայոտ Պանո (Պարտիզանի)17
1970–71ՊարտիզանիԴինամոԻլիր Պերնասկա (Դինամո)19
1971–72ՎլազնիաՏիրանաԻլիր Պերնասկա (Դինամո)17
1972–73ԴինամոՊարտիզանիԻլիր Պերնասկա (Դինամո)12
1973–74ՎլազնիաՊարտիզանիԻլիր Պերնասկա (Դինամո)19
1974–75ԴինամոՎլազնիաԻլիր Պերնասկա (Դինամո)17
1975–76ԴինամոՏիրանաԻլիր Պերնասկա (Դինամո)18
1976–77ԴինամոՍկենդերբեուԱգիմ Մուրատի (Պարտիզանի)12
1977–78ՎլազնիաԼուֆտետարիԱգիմ Մուրատի (Պարտիզանի)14
1978–79ՊարտիզանիՏիրանաԱգիմ Մուրատի (Պարտիզանի)
Պետրիտ Դիբրա (Տիրանա)
14
1979–80ԴինամոՏիրանաՊերպարիմ Կովաչի (Տոմորի)18
1980–81ՊարտիզանիԴինամոԴաշնոր Բայազիտի (Բեսա)12
1981–82ՏիրանաՖլամուրտարիՎասիլ Ռուցի (Ֆլամուրտարի)12
1982–83ՎլազնիաՊարտիզանիԴաշնոր Բայազիտի (Բեսա)16
1983–84ԷլբասանիՏիրանաՎասիլ Ռուցի (Ֆլամուրտարի)12
1984–85ՏիրանաԴինամոՎասլի Ֆակյա (Վլազնիա)
Արբեն Մինգա (Տիրանա)
13
1985–86ԴինամոՖլամուրտարիԿույտիմ Մայացի (Ապոլոնիա)20
1986–87ՊարտիզանիՖլամուրտարիԱրբեն Արբերի (Տոմորի)14
1987–88ՏիրանաՖլամուրտարիԱգուստին Կոլա (Տիրանա)18
1988–89ՏիրանաՊարտիզանիԱգուստին Կոլա (Տիրանա)19
1989–90ԴինամոՊարտիզանիԿույտիմ Մայացի (Ապոլոնիա)19
1990–91ՖլամուրտարիՊարտիզանիԿլիտոն Բոզգո (Տոմորի)29
1991–92ՎլազնիաՊարտիզանիԷդմիր Բիլալի (Վլազնիա)21
1992–93ՊարտիզանիՏեուտաԷդմոնդ Դոստի (Պարտիզանի)20
1993–94ՏեուտաՏիրանաԷդի Մարտինի (Վլազնիա)14
1994–95ՏիրանաՏեուտաԱրբեն Շեհու (Լուֆտետարի)21
1995–96ՏիրանաՏեուտաԱլտին Չուկո (Տոմորի և Լաչի)21
1996–97ՏիրանաՎլազնիաՎիկտոր Պաչո (Ֆլամուրտարի)14
1997–98ՎլազնիաՏիրանաԴորիան Բուբեքի (Շկումբինի)26
1998–99ՏիրանաՎլազնիաԱրտան Բանո (Լուշնյա)22
1999–00ՏիրանաՏոմորիԿլոդիան Արբերի (Տոմորի)18
2000–01ՎլազնիաՏիրանաԻնդրիտ Ֆորտուզի (Տիրանա)31
2001–02ԴինամոՏիրանաԻնդրիտ Ֆորտուզի (Տիրանա)24
2002–03ՏիրանաՎլազնիաՄահիր Հալիլի (Տիրանա)20
2003–04ՏիրանաԴինամոՎիորեսին Սինանի (Վլազնիա)36
2004–05ՏիրանաԷլբասանիԴորիան Բիլիկբաշի (Պարտիզանի)24
2005–06ԷլբասանիՏիրանաՀամդի Սալիհի (Տիրանա)29
2006–07ՏիրանաՏեուտաՎիորեսին Սինանի (Տիրանա)23
2007–08ԴինամոՊարտիզանիՎիորեսին Սինանի (Վլազնիա)20
2008–09ՏիրանաՎլազնիաՄիգեն Մեմելլի (Տիրանա)23
2009–10ԴինամոԲեսաԴանիել Ջաֆա (Բեսա)18
2010–11ՍկենդերբեուՖլամուրտարիԴանիել Ջաֆա (Ֆլամուրտարի)19
2011–12ՍկենդերբեուՏեուտաՌոլանդ Դերվիշի (Շկումբինի)20
2012–13ՍկենդերբեուԿուկեսիՄիգեն Մեմելլի (Ֆլամուրտարի)19
2013–14ՍկենդերբեուԿուկեսիՊերո Պեժիչ (Սկենդերբեու)20

Նշում։ 1958-1991 թվականներին Տիրանան և Էլբասանին կոչվում էին համապատասխանաբար 17 Նենտորի և Լաբինոտի

Ֆուտբոլային ակումբների վիճակագրություն
Ֆուտբոլային ակումբներիՀաղթած մրցաշրջանների քանակԵրկրորդ տեղը գրաված մրցաշրջանների քանակՀաղթած մրցաշրջաններ
Տիրանա
24
13
1930, 1931, 1932, 1934, 1936, 1937, 1964-1965, 1966-67, 1968, 1969-1970, 1981-1982, 1984-1985, 1987-1988, 1988-1989, 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2006-2007, 2008-2009
Դինամո
18
10
1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1960, 1966-67, 1972–1973, 1974–1975, 1975–1976, 1976–1977, 1979–1980, 1985–1986, 1989–1990, 2001–2002, 2007–2008, 2009–2010
Պարտիզանի
15
19
1947, 1948, 1949, 1954, 1957, 1958, 1959, 1961, 1962–1963, 1963–1964, 1970–1971, 1978–1979, 1980–1981, 1986–1987, 1992-1993
Վլազնիա
9*[10]
10
1945, 1946, 1971-1972, 1973-1974, 1977-1978, 1982-1983, 1991-1992, 1997-1998, 2000-2001
Սկենդերբեու
5
3
1933, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013-2014
Էլբասանի
2
1
1983–1984, 2005–2006
Ֆլամուրտարի
1
7
1990–1991
Տեուտա
1
6
1993–1994

Նշում։ Տիրանան և Վլազնիան կունենային համապատասխանաբար 26 և 10 չեմպիոնության տիտղոսներ, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցկացված մրցաշրջանները հաշվի առնվեին։

Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներ
#ՌմբարկուԳոլերի
քանակ
Ֆուտբոլային ակումբներՄրցաշրջաններ
1 Վիորեսին Սինանի206Վլազնիա (178), Տիրանա (23), Բեսա (5)1997–2012
2 Դանիել Ջաֆա205Բիլիս (12), Ֆլամուրտարի (32), Դինամո (23), Տեուտա (82), Տիրանա (18), Բեսա (18)1997–2014
3 Ռեֆիկ Ռեսմյա184Տիրանա (4), Պարտիզանի (180)1948–1964
4 Ինդրիտ Ֆորտուզի167Դինամո (15), Տիրանա (152)1992–2008
5 Պանայոտ Պանո144Տիրանա (8), Պարտիզանի (136)1958–1974
6 Ագուստին Կոլա140Շկենդիա (7), Տիրանա (133)1978–1997
7 Իլիր Պերնասկա136Դինամո (136)1968–1981
8 Սկենդեր Ջարեցի122Տեուտա (3), Դինամո (119)1949–1965
9 Միգեն Մեմելլի110Սկենդերբեու (18), Տեուտա (13), Էլբասանի (16), Լաչի (1), Տիրանա (23), Ֆլամուրտարի (33), Պարտիզանի (6)2000–ից սկսած
10 Դորյան Բուբեքի110Ալբպետրոլ (4), Շկումբինի (48), Բեսա (19), Լուֆտետարի (3), Ապոլոնիա (6), Բիլիս (9) Լուշնյա (6)1997–2013
11 Արբեն Մինգա105Տիրանա (105)1977–1996
12 Պերո Պեժիչ101Տիրանա (26), Տիրանա (14), Ֆլամուրտարի (9), Սկենդերբեու (31), Կուկեսի (22)2008–ից սկսած
13 Լորո Բորիչի101Վլազնիա (23), Պարտիզանի (77), Սպարտակ (1)1937–1957
14 Մեդին Զեգա101Վլազնիա (66), Դինամո (35)1964–1978
15 Գյորգի Մուզակա92Պարտիզանի (44), Տիրանա

(17), Դինամո (4), Սկենդերբեու (20), Ֆլամուրտարի (15)

16 Վասիլ Ռուցի94Ֆլամուրտարի (94)1977–1993
17 Էնվեր Իբերշիմի92Էլբասանի (92)1960–1973
18 Ֆյոդոր Ջաֆա90Ֆլամուրտարի (22), Դինամո (20), Բիլիս (7), Տիրանա (30), Էլբասանի (8)1994–2013
19 Մեջիտ Հաջիու87Ֆլամուրտարի (77), Պարտիզանի (10)1963–1976
20 Սոկոլ Կուշտա86Ֆլամուրտարի (55), Պարտիզանի (31)1980-1991
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ[11]
ՄրցաշրջանԼավագույն ռմբարկուՖուտբոլային
ակումբներ
Գոլերի քանակ
1930 Էմիլ Հայնալի
Ռեձհեպ Մաչի
Տիրանա3*
1931 Թելի ՍամսուրիՍկենդերբեու9
1932 Հակի ԿորչաՏիրանա4*
1933 Սերվետ Թեուֆիկ ԱգայՍկենդերբեու7
1934 Մարկ ԳուրաշիՏիրանա12
1936 Ռիզա ԼուշտաՏիրանա11
1937 Ռիզա ԼուշտաՏիրանա25
1945 Լորո ԲորիչիՎլազնիա11*
1946 Ջևդետ ՇաքիրիՎլազնիա11
1947 Համդի ԲակալիՊարտիզանի7*
1948 Թիշ Դայջա
Զիհնի Գիյնալի
Ֆլամուրտարի
Պարտիզանի
11
1949 Զիհնի ԳյինալիՊարտիզանի14*
1950 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի??
1951 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի59
1952 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի17*
1953 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի9*
1954 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի13*
1955 Ռեֆիկ Ռեսմյա
Սկենդեր Ջարեցի
Պարտիզանի
Դինամո
23
1956 Ռեֆիկ ՌեսմյաՊարտիզանի17
1957 Նիկո ԲեսպալլաՏեուտա15
1958 Սկենդեր ՋարեցիԴինամո14
1959 Ստավրի ԼուբոնյաԴինամո11
1960 Սկենդեր ՋարեցիԴինամո16
1961 Պանայոտ ՊանոՊարտիզանի17
1962–63 Ռոբերտ ՋաշարիՊարտիզանի18
1963–64 Ռոբերտ ՋաշարիՊարտիզանի9
1964–65 Ռոբերտ ՋաշարիՊարտիզանի14
1965–66 Սաիմիր ԴաուտիԴինամո13
1966–67 Մեդին ԶեգաԴինամո19
1968 Սկենդեր ՀուկաՏիրանա19
1969–70 Պանայոտ ՊանոՊարտիզանի17
1970–71 Իլիր ՊերնասկաԴինամո19
1971–72 Իլիր ՊերնասկաԴինամո17
1972–73 Իլիր ՊերնասկաԴինամո12
1973–74 Իլիր ՊերնասկաԴինամո19
1974–75 Իլիր ՊերնասկաԴինամո17
1975–76 Իլիր ՊերնասկաԴինամո18
1976–77 Ագիմ ՄուրատիՊարտիզանի12
1977–78 Ագիմ ՄուրատիՊարտիզանի14
1978–79 Ագիմ Մուրատի
Պետրիտ Դիբրա
Պարտիզանի
Տիրանա
14
1979–80 Պերպարիմ ԿովաչիՏոմորի18
1980–81 Դաշնոր ԲայազիտիԲեսա12
1981–82 Վասիլ ՌուցիՖլամուրտարի12
1982–83 Դաշնոր ԲայազիտիԲեսա16
1983–84 Վասիլ ՌուցիՖլամուրտարի12
1984–85 Վասլի Ֆակյա
Արբեն Մինգա
Վլազնիա
Տիրանա
13
1985–86 Կույտիմ ՄայացիԱպոլոնիա20
1986–87 Արբեն ԱրբերիՏոմորի14
1987–88 Ագուստին ԿոլաՏիրանա18
1988–89 Ագուստին ԿոլաՏիրանա19
1989–90 Կույտիմ ՄայացիԱպոլոնիա19
1990–91 Կլիտոն ԲոզգոՏոմորի29
1991–92 Էդմիր ԲիլալիՎլազնիա21
1992–93 Էդմոնդ ԴոստիՊարտիզանի20
1993–94 Էդի ՄարտինիՎլազնիա14
1994–95 Արբեն ՇեհուԼուֆտետարի21
1995–96 Ալտին ՉուկոՏոմորի Լաչի21
1996–97 Վիկտոր ՊաչոՖլամուրտարի14
1997–98 Դորյան ԲուբեքիՇկումբինի26
1998–99 Արտան ԲանոԼուշնյա22
1999–00 Կլոդիան ԱրբերիՏոմորի18
2000–01 Ինդրիտ ՖորտուզիՏիրանա31
2001–02 Ինդրիտ ՖորտուզիՏիրանա24
2002–03 Մահիր ՀալիլիՏիրանա20
2003–04 Վիորեսին ՍինանիՎլազնիա36
2004–05 Դորիան ԲիլիկբաշիՊարտիզանի24
2005–06 Համդի ՍալիհիՏիրանա29
2006–07 Վիորեսին ՍինանիՏիրանա23
2007–08 Վիորեսին ՍինանիՎլազնիա20
2008–09 Միգեն ՄեմելլիՏիրանա22
2009–10 Դանիել ՋաֆաԲեսա18
2010–11 Դանիել ՋաֆաՖլամուրտարի19
2011–12 Ռոլանդ ԴերվիշիՇկումբինի20
2012–13 Միգեն ՄեմելլիՖլամուրտարի19
2013–14 Պերո ՊեժիչՍկենդերբեու20

Մարզադաշտեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ