Ազգի ձայն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Մհեր Մեսրոպյան[1] |
Հիմնադրված | ապրիլի 21, 2021[2] |
Գաղափարախոսություն | ռուսամետություն և հայկական ազգայնականություն |
Կայք | azgidzayn.com |
Ազգի ձայն, կուսակցություն Հայաստանում[3]։
Կուսակցությունն իր հիմնադիր համագումարն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 21-ին։ Այն ղեկավարում է երգիչ Մհեր Մեսրոպյանը[4]։ Կուսակցությունը Ազգային ժողովում որևէ քաղաքական ներկայացուցչություն չունի և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո կուսակցությունը հաստատել է, որ 2021 թվականին մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն, ի վերջո, կուսակցությունը չի կարողացել գրանցվել[5][6]։
Մհեր Մեսրոպյանը հանդիպում է ունեցել «Ռուսաստանին Ընդառաջ» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանի հետ։ Առաջնորդները քննարկել են երկու կողմերի միջև հնարավոր համագործակցությունը։