Ադոլֆ Սաքս

Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքս (ֆր.՝ Antoine-Joseph (Adolphe) Sax, նոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…], Դինանտ, Նամյուր - փետրվարի 7, 1894(1894-02-07)[4], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։

Ադոլֆ Սաքս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1814(1814-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրԴինանտ, Նամյուր
Մահացել էփետրվարի 7, 1894(1894-02-07)[4] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն United Kingdom of the Netherlands և  Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
Մասնագիտություննվագարանների վարպետ, գյուտարար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
Ծնողներհայր՝ Charles-Joseph Sax?[6]
Պարգևներ և
մրցանակներ
Կաղնու թագի շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[7]
 Adolphe Sax Վիքիպահեստում

Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։

1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։

Աշխատանքային գործունեություն

Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամ սաքսահորները (անգլ.՝ saxhorn), որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։

1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[8]։

Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[9]։

Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։

Ստեղծած գործիքներ

Սաքսատրոմբոն
Սաքսհորն
Սաքստուբա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Սաքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252