Ադամ Մազինա

իտալացի ֆուտբոլիստ

Ադամ Մազինա (իտալ.՝ Adam Masina, հունվարի 2, 1994(1994-01-02)[1][2], Khouribga, Մարոկկո), Իտալիայի մարոկկոյական ծագմամբ ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի «Ուոթֆորդ» ակումբում։

Ադամ Մազինա
Քաղաքացիությունը Մարոկկո
Ծննդյան ամսաթիվհունվարի 2, 1994(1994-01-02)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրKhouribga, Մարոկկո
Հասակ189 սանտիմետր
Քաշ78 կիլոգրամ
Դիրքեզրային պաշտպան

Ակումբային կարիերա

Մազինան ծնվել է Մարոկկոյում՝ Խուրիբգայում, բայց մանկուց ծնողների հետ տեղափոխվել է Իտալիա։ Մարզվել է Բոլոնիայի ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիայում։ Նա վարձավճարով խաղում էր «Ջակոմենսեի» կազմում։ 2014թվականին հոկտեմբերի 12-ին նա իր նորամուտն է նշել «Բոլոնիայի» հիմնական կազմում[3]։ 2014-2015թվականներին մրցաշրջանում «Բոլոնիային» օգնել է հաղթել Սերիա B–ի փլեյ-օֆֆում և ապահովել մասնակցությունը Սերիայի A–ում։ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին իր առաջին գոլն է խփել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում՝ լրացուցիչ ժամանակում ապահովելով իր թիմին հաղթանակ «Կարպի»-ի դեմ խաղում[4][5]։ 2015-2016 թվականներին մրցաշրջանում «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և խփել 2 գոլ։

2018 թվականին հուլիսի 2-ին Մազինան անգլիական «Ուոթֆորդ» է տեղափոխվել՝ 3,5 միլիոն ֆունտով։ Ադամն ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[6]։ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին նորամուտն է նշել Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով Խոսե Հոլեբաս>ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ավարտին[7]։

Կարիերա հավաքականում

2015 թվականի նոյեմբերին Լուիջի դի Բյաջոն Մասինային հրավիրել է Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղին[8]։ Ադամը հավաքականի համար նորամուտ է նշել 2015 թվականի նոյեմբերի 17-ին 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարին՝ Լիտվայի դեմ խաղում[5]։

Ձեռքբերումներ

Անձնական ձեռքբերումները

  • Տարվա խաղացող Իտալիայի ֆուտբոլի առաջնություն Սերիա B իտալական 2015 թվականին[9]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Մազինա» հոդվածին։