Ագրամատիզմ
- Հոդված
- քննարկում
Ագրամատիզմ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Ագրամատիզմ, խոսքի խանգարում, որը հետևանք է քերականական միջոցների, նորմաների գործադրման ու ընկալման հոգեֆիզիոլոգիական հիմքերի կազմալուծման[1][2]։ Այն Բրոկի աֆազիայի տարատեսակ է[3]։ Ագրամատիզմով հիվանդ անձինք կարող են ունենալ սեղմ խոսք[4], որը պարզեցված նախադասություններով խոսքն է՝ հեռագրերի մեջ հանդիպող նախադասությունների պես։ Ագրամատիզմի ժամանակ առաջացող խանգարումները սովորաբար կախված են լեզվի յուրահատկություններից[5]։ Ագրամատիզմով հիվանդները դժվարանում են նաև կառուցել այնպիսի նախադասություններ, որոնցում կա բաղադրիչների շարժ, օրինակ՝ կրավորական նախադասություններ, հարցական կամ բարդ նախադասություններ։ Ագրամատիզմը որպես ախտանիշ հանդիպում է շատ գլխուղեղի հիվանդություններում, ինչպիսին են օրինակ՝ Բրոկի աֆազիան և գանգուղեղային վնասվածքները։ Ագրամատիզմով հիվանդ բոլոր մարդիկ ունեն վնասվածքներ սիլվյան բլթի շրջանում[6]։