Ագլայա

Ագլայա (հին հունարեն՝ Ἀγλαΐα՝ «հոյակապ, շքեղ, փայլուն»), հին հունական դիցաբանությունում[1] երեք Քարիտներից ամենակրտսերը (ըստ Հեսիոդոսի)[2][3], Զևսի և օվկեանուհի Եվրինոմեի դուստրը (կամ Հերայի), ուրախության, ցնծության աստվածուհի Եփրոսինայի և խնջույքների հովանավոր Թալիայի քույրը[4][5]։ Միասին նրանք կազմել են Ափրոդիտեի շքախմբի մասը, և Ագլայան հաճախ կատարել է նրա լրաբերի դերը[6]։

Ագլայա
Տեսակհունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԶևս
ՄայրԵվրինոմե
Քույր/ԵղբայրԵվֆրոսինա և Թալիա
ԱմուսինՀեփեստոս
ԶավակներՄորփեոս, Eucleia?, Էֆիմիա, Եվտենիյա և Ֆիլոֆրոսինա
 Aglaea Վիքիպահեստում
Անտոնիո Կանովա. Քարիտներ

Անունը բառացիորեն նշանակում է «մաքուր, փայլուն»։ Հունական դիցաբանությունում անձնավորում է գեղեցկությունը, շքեղությունը, փառքը, պերճությունը։ Հեսիոդոսի «Թեոգոնիայում» Ագլայան Հեփեստոսի կինն է, որից ունեցել է 4 դուստր։ Որոշ հեղինակների մոտ Ագլայան Հեփեստոսի երկրորդ կինն է, որին կնության էր առել Ափրոդիտեից բաժանվելուց հետո, երբ վերջինս դավաճանել էր նրան Արեսի հետ[7]։

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Ագլայա (47) աստերոիդը՝ հայտնաբերված 1857 թվականին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ