Աբու Նուայմ ալ-Իսֆահանի | |
---|---|
Ծնվել է | 948[1][2][3][…] կամ 944 Սպահան, Իրան |
Մահացել է | 1038[1] Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Մասնագիտություն | մուհադիս և պատմաբան |
Գործունեության ոլորտ | հադիսի գիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[1] |
Հայտնի աշակերտներ | Ալ-Խաթիբ ալ-Բաղդադի |
Աբու Նուայմ Ահմադ իբն Աբդուլլահ ալ-Իսֆահանի կամ ալ-Ասբահանի (արաբ․՝ أبو نعيم الأصبها, 948[1][2][3][…] կամ 944, Սպահան, Իրան - 1038[1], Սպահան, Իրան), միջնադարյան պարսիկ[4][5] մուսուլման աստվածաբան, պատմաբան, գիտնական[6] և հադիսագետ։
Նրա լրիվ անունը. Աբու Նուայմ Ահմադ իբն Աբդուլլահ իբն Ահմադ իբն Իսհակ իբն Մուսա իբն Մեհրան ալ-Միհրանի ալ-Ասբահանի (արաբ․՝ أبو نعيم أحمد بن عبد الله بن أحمد بن إسحاق بن موسى بن مهران المهراني الأصبهاني): Ծնվել 947 թվականին բուիդյան Սպահանում (ներկայիս Իրանը)։ Նրա հայրը եղել է հադիսագետ գիտնականներից մեկը։ Հադիսներ էր լսում ատ-Թաբարանիից, Հակիմ Նիշապուրիից, Աբու Բաքր ալ-Աջուրրիից և շատ ուրիշներից։ Նրա կողմից հադիսներ անցան Ալ-Խաթիբ ալ-Բաղդադին և ուրիշներին։
Աբու Նուայմ ալ-Իսֆահանին այնպիսի աշխատությունների հեղինակ է, ինչպիսիք են Հիլյատ ալ-ավլիյա (حلية الأولياء), Մուջամ աս-սահաբա (معجم الصحابة), Տարիխ Իսֆահան (تاريخ أصبهان), Սիֆատ ալ-ջաննա (صفة الجنة), Դալաիլ ան-նուբուվվա (دلائل النبوة), Ֆադաիլ աս-սահաբա (فضائل الصحابة), Ուլում ալ-հադիս (علوم الحديث), ան-Նիֆիկ (النفاق) և այլն։
Աբու Նուայմը շաֆիթյան մազհաբի հետևորդ էր, իսկ նրա «Հիլյատ ալ-ավլիյա» աշխատությունը զգալիորեն ազդել սուֆիզմի զարգացման վրա։ Նա, ըստ ամենայնի, եղել է աշարիակ։
Հաջիրով նա մահացել է 430 թվականին (1038 թվական)[7] Սպահանում։
|