Աբել Ռուիս

իսպանացի ֆուտբոլիստ

Աբել Ռուիս (իսպ.՝ Abel Ruiz, հունվարի 28, 2000(2000-01-28)[1], Ալմուսաֆես, Ribera Baixa, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[1]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնա B-ի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Աբել Ռուիս
Abel Ruiz
Անձնական տվյալներ
Ամբողջական անունAbel Ruiz Ortega
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 2000(2000-01-28)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԱլմուսաֆես, Ribera Baixa, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[1]
Հասակ182 սմ
Քաշ76 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Բարսելոնա B
Համար26
Պատանեկան կարիերա
2008-2012Իսպանիա Վալենսիա
2012-2018Իսպանիա Բարսելոնա B
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2017-ներկաԻսպանիա Բարսելոնա B26(3)
Ազգային հավաքական
2015-2017Իսպանիա Իսպանիա Մ1737(27)
2017-ներկաԻսպանիա Իսպանիա Մ195(3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 9-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 9-ի, 2018

Ակումբային կարիերա

Բարսելոնա

Ռուիսը միացել է Բարսելոնայի ակադեմիային 2012 թվականին Վալենսիայից[3]։ 2016 թվականի նոյեմբերի 21-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։ Բարսելոնա B-ի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 9-ին՝ Բադալոնայի դեմ խաղում[5]։ Սեգունդա Դիվիզիոնում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ Տեներիֆեի դեմ խաղում[6]։ Բարսելոնա B-ի կազմում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 1-ին՝ Գրանադայի դեմ խաղում[7]։

Բարսելոնայի առաջին թիմի կազմում Ռուիսը իր դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 7-ին՝ Կատալոնիայի սուպերգավաթի Էսպանյոլի դեմ խաղում[8][9]՝ այս հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում իրացնելով իր 11-մետրանոցը[10]։

Միջազգային կարիերա

Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ռուիսը իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Անդորայի դեմ խաղում[11]։ 2016 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը[12] և դառնալ առաջնության 2-րդ լավագույն ռմբարկուն՝ խփած 4 գոլերով[13]։ Նա ստացավ արծաթե խաղակոշիկը և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։ 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը Ռուիսը մասնակցեց որպես Մ17 հավաքականի ավագ[14]՝ դառնալով 3-րդ լավագույն ռմբարկուն[15]՝ խփած 4 գոլերով[16] և օգնելով իր թիմին հաղթել գավաթը[17]։ Ռուիսը մասնակցեց նաև 2017 թվականի աշխարհի Մ17 առաջնությանը[18]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ տեղը առաջնությունում[19]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ[20]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բարսելոնա B2016–17Սեգունդա Դիվիզիոն101020
2017–1825300253
Ընդհանուր263000000273
Կարիերայի ընդհանուր263000000273

Նվաճումներ

Ակումբային

Բարսելոնա
  • ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթ․ 2017–18[21]
  • Կատալոնյայի սուպերգավաթ․ 2018[9]

Միջազգային

Իսպանիա Մ17
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2017[17]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2016[12]
  • ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2017[19]

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության արծաթե խաղակոշիկ․ 2016[22]
  • ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնության բրոնզե խաղակոշիկ․ 2017 (6 գոլեր)[15][23]

Ռեկորդներ

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության լավագույն ռմբարկու․ 8 գոլ (կիսում է Ամին Գուիրիի և Օդսոն Էդուարի հետ)[24]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու․ 16 գոլ (կիսում է Ժոզե Գոմեշի հետ)[25]
  • Իսպանիայի Մ17 հավաքականի պատմության լավագույն ռմբարկու․ 27 գոլ[26]
  • Իսպանիայի Մ17 հավաքականի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ․ 37 հանդիպում[27]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Ռուիս» հոդվածին։