Աարոն Կոնոլի

Աարոն Կոնոլի (անգլ.՝ Aaron Connolly, հունվարի 28, 2000(2000-01-28)[1], Գոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա), իռլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի և Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Աարոն Կոնոլի
Aaron Connolly
Անձնական տվյալներ
Ամբողջական անունAaron Anthony Connolly
ՔաղաքացիությունըԻռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 2000(2000-01-28)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԳոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա
Հասակ175 սմ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Համար44
Պատանեկան կարիերա
2005-2011Իռլանդիա Մարի/Օրանմոր
2011-2016Իռլանդիա Մերվյու Յունայթեդ
2016-2017Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2017-ներկաԱնգլիա Բրայթոն ընդ Հոուվ12(2)
2019  Անգլիա Լուտոն Թաուն2(0)
Ազգային հավաքական
2016-2017Իռլանդիա Իռլանդիա Մ1710(7)
2017Իռլանդիա Իռլանդիա Մ182(0)
2017-2018Իռլանդիա Իռլանդիա Մ195(2)
2019-ներկաԻռլանդիա Իռլանդիա Մ2111(1)
2019-ներկաԻռլանդիա Իռլանդիա2(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 23-ի, 2019

Ակումբային կարիերա

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն

Կոնոլին հանդես է եկել Մարի/Օրանմորի և Մերվյու Յունայթեդի ակադեմիաներում[3]։ 2016 թվականին նա միացավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի երիտասարդական թիմին[4][5]՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա կրթաթոշակ[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Բարնետի դեմ խաղում[7][8]։ 2019 թվականի հունվարի 31-ին Կոնոլին երկարաձգեց իր պայմանագիրը Բրայթոնի հետ մինչև 2022 թվականը[9][10][11] և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լուտոն Թաունին[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց ապրիլի 13-ին՝ Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[15][16]։ Լուտոն Թաունի կազմում Կոնոլին անցկացրեց 2 հանդիպում[17]։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կոնոլին խփեց 2019 թվականի օգոստոսի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում[18][19]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Նիլ Մոպեին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[20][21]։ Թիմի մեկնարկային կազմում Պրեմիեր Լիգայում Կոնոլին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 5-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[22][23]։ Այս խաղում իռլանդացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով Բրայթոնին հաղթել 3-0 հաշվով[24][25]։ Հոկտեմբերի 26-ին նա 11-մետրանոց վաստակեց Էվերթոնի դեմ խաղում, որը հաջողությամբ իրացրեց Նիլ Մոպեն[26][27]։

Միջազգային կարիերա

Կոնոլին ներկայացրել է Իռլանդիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[28]։ 2017 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում[29], իսկ Իռլանդիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Անգլիային[30][31]։

Իռլանդիայի ազգային հավաքական Կոնոլին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Վրաստանի և Շվեյցարիայի դեմ խաղերի համար[32][33][34]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Վրաստանի դեմ խաղում[35][36]։ Հավաքականի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 15-ին՝ Շվեյցարիայի դեմ խաղում[37][38]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ[39]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն2017–18Պրեմիեր Լիգա00001010
2018–1900001010
2019–201220021143
Ընդհանուր122000041163
Լուտոն Թաուն (վարձավճար)2018–19Լիգա Մեկ20000020
Կարիերայի ընդհանուր142000041188

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ[40]

Իռլանդիա
ՏարիԽաղերԳոլեր
201920
Ընդհանուր20

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ