ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքականըԽՍՀՄ հավաքականի հաջորդողն էր։ Գոյատևել է 1992 թվականին։ Այս հավաքականի մեջ չէին խաղում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ֆուտբոլիստները, քանի որ այս երկրները չէին մտնում ԱՊՀ-ի մեջ և արդեն ստեղծել էին իրենց ազգային հավաքականները։ Միևնույն ժամանակ հավաքականում հանդես էր գալիս 1992 թվականին դեռ ԱՊՀ-ի մեջ չմտած Վրաստանի ներկայացուցիչ (Կախաբեր Ցխադաձե)։ ԱՊՀ-ի հավաքականը մասնակցեց Եվրո-1992-ին, որի որակավորման փուլն անցել էր ԽՍՀՄ հավաքականը և ԱՊՀ հավաքականը հանդես եկավ ԽՍՀՄ-ի փոխարեն։ Այստեղ հավաքականը հանդես եկավ սպիտակ դրոշի ներքո, որի վրա անգլերեն գրած էր C.I.S (Commonwealth of Independent States), իսկ օրհներգի փոխարեն խաղերից առաջ հնչում էր Բեթհովենի9-րդ Սիմֆոնիան։ Հավաքականի մարզիչը Անատոլի Բիշովեցն էր։ Եվրո-1992-ում ԱՊՀ-ի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ 3 խաղերից 2-ում խաղալով ոչ ոքի Գերմանիայի և Հոլանդիայի հետ, իսկ 1-ում պարտվելով Շոտլանդիային 3-0 հաշվով։ Եվրո-1992-ից հետո թիմը լուծարվեց, իսկ թիմի բոլոր արդյունքները փոխանցվեցին Ռուսաստանի հավաքականին։