«Մենք» դաշինք

քաղաքական դաշինք Հայաստանում

«Մենք» դաշինք, քաղաքական դաշինք Հայաստանում, որը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ազատ դեմոկրատներ և Հանրապետություն կուսակցությունների համատեղ ստորագրած հուշագրով Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններին մասնակցելու նպատակով[1]։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 2%-ը։

«Մենք» դաշինք
Տեսակդաշինք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԱրամ Սարգսյան
Խաչատուր Քոքոբելյան
ԿարգախոսԱռաջինը՝ Հայաստա՛ն
Հիմնադրվածնոյեմբերի 10, 2018

Մասնակցությունն ընտրական գործընթացներին

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018

«Մենք» դաշինքը մասնակցում է ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ ընտրություններին։ Դաշինքի համապետական ցուցակի առաջին համարը Հանրապետություն կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանն է[2]։ Առաջին եռյակում են նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ