«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցություն

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցությունը լիբերթար պահպանողական գաղափարախոսության կրողն է։ Կուսակցությունը անկյունաքարային է համարում բազմակուսակցական, ժողովրդավարական համակարգի սկզբունքներն ու արժեքները, և մշտապես հանդես է գալիս դրանց շրջանակներում։ Դիրքավորվում է կենտրոն աջ[1]։

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցություն
«Ձայն» ԼՊԿ
«Dzain» Libertarian Conservative Party
«Ձայն» լիբերթար պահպանողական պատկերանշանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված2021 թ, մարտի 21
Գաղափարախոսությունլիբերթար պահպանողականություն
Քաղաքական հայացքկենտրոն աջ
Շտաբ36/5 Տիգրան Մեծ փողոց, Երևան, Հայաստան
Կայքdzain.am

Կուսակցությունը հիմնադրվել է 2021 թվականի մարտի 21-ին, պետական գրանցումը ստացել է նույն թվականի մայիսի 25-ին[2][3]։ Կուսակցության նախագահն է Արուսյակ Հայրապետյանը, փոխնախագահը՝ Արեգ Քոչինյանը։

Գաղափարախոսություն

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով Հայաստանի պատմական անցյալը և գիտակցելով ժամանակակից աշխարհի զարգացման գործընթացները, նպատակադրվում է երաշխավորել պետականության հարատևումը՝ համարելով այն ազգային ինքնության պահպանման, անհատի անվտանգության և անձնական ազատությունների ապահովման հիմնական գրավական։ Կուսակցության քաղաքական մտատիպարն է՝ «քաղաքացիներին՝ առավելագույն ազատություններ և անվտանգություն, տնտեսությանը՝ պետության նվազագույն միջամտում»։ Ազատական պահպանողականությունը, քաղաքակրթական, մշակութային, համակեցական բնագավառներում հիմք ընդունելով ավանդական կառուցակարգերի[1] պահպանման անհրաժեշտությունը, առաջնահերթություն է տալիս ազատությանը` իր բոլոր ձևերով՝ նպաստելով անհատի հիմնարար իրավունքների[2] պաշտպանությանը։

[1] ընտանիքը, դավանանքը, ազգային մշակույթը, պետական իշխանությունը

[2] կյանքի, անձեռնմխելիության, խղճի, խոսքի, ընտրության, տեղաշարժման

Լիբերթար Պահպանողականություն

Լիբերթար պահպանողականությունը քաղաքական փիլիսոփայություն է, որը ներկայացնում է պահպանողականության ազատական, այսինքն՝ լիբերթար թևը։ Լիբերթար պահպանողականությունը պաշտպանում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը և սոցիալական կյանքի նվազագույն կառավարման կարգավորումը՝ արտացոլելով չմիջամտելու սկզբունքը (Laissez-faire), բայց նաև կիրառում է պահպանողական փիլիսոփայությանը հավատարիմ սկզբունքը` ընդգծելով պետականությունը, պատասխանատվությունն ու պարտականությունը։ Լիբերթար պահպանողականությունը առաջնային է համարում ազատությունը՝ խթանելով ազատ արտահայտումը, ընտրության ազատությունը և ազատ շուկայական պայմանները։ Անկյունաքարային համարելով պահպանողական փիլիսոփայությունը, այն է՝ ընտանիքը, պետությունը, դավանանքը, կրթությունը, լիբերթար պահպանողականությունը, պետական իշխանությունը կրճատելու ազատատենչ որոնման մեջ, քաջալերում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը, և ապահովում՝ սոցիալական կյանքի մեջ նվազագույն կարգավորումները։

Կառավարող խորհուրդ

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը Կառավարող խորհուրդն է, որի ղեկավարն է կուսակցության նախագահը։ Կառավարող խորհուրդը բաղկացած է 7 անդամից[4]։Կուսակցական ակտիվ շինարարության փուլում է։ Դեռևս չի մասնակցել խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին[5]։

Ծանոթագրություններ