Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։ Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Այն կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն
- հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավար է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը (լուսանկարում)։
- հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակվել Քիր Սթարմերը (լուսանկարում)։
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
Վերջերս մահացածներ՝ Լիանա Իսակաձե • Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ ԱՄՆ-ի այս նահանգում ի նշան խորին երախտագիտության կանգնեցված է գյուղատնտեսական վնասատու միջատի հուշարձանը (լուսանկարում)։
- ․․․պատերազմն էլ կարող է լինել տարօրինակ։
- ․․․գոյություն է ունեցել երաժշտական խումբ, որի մենակատարները եղել են չորքոտանիներ։
- ․․․սովորական բանանն էլ ռադիոակտիվություն ունի, բայց վտանգավոր չափաբաժին ստանալու համար պետք է ուտել 10 000 000 բանան, ինչը մոտավորապես մեկուկես տոննա է:
- ․․․թեյը թրմելու համար գոյություն ունի միջազգային չափորոշիչ։
- ․․․կոմպոզիտորներից շատերը սնահավատորեն վախենում են գրել 9-րդ սիմֆոնիա, քանի որ այն համարվում է «անիծված»։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
311 879 հոդված | 466 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Պատանեկան ամառային Վիքիճամբար
- Եվրո 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1841 թ. – Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվեց համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը։
- 1923 թ. – տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը՝ HOLLYWOOD մեծադիր տառերը։
- 1930 թ. – Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը։
- 1933 թ. – մահացել է Նար-Դոսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, նշանավոր են նրա նովելները (ծն. 1867 թ.)։
- 1936 թ. – ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը, արգենտինահայ բանաստեղծուհի։
- 1941 թ. – Չեռնոգորիայում ապստամբություն սկսվեց ֆաշիստական կարգերի դեմ։
- 1942 թ. – ծնվել է Հարիսոն Ֆորդը, ամերիկացի ճանաչված դերասան։
- 1987 թ. – ծնվել է Եվա Ռիվասը, հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» երգով։
- 2002 թ. – մահացել է Յուսուֆ Քարշը, կանադահայ հայտնի լուսանկարիչ (ծն. 1908 թ.)։